ՀՀ «հպարտ» քաղաքացին առավել քան երբևէ շփոթմունքի մեջ. պարզաբանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսներին ուղղեց հետևյալ հարցը.
Քաղաքացիները բողոքոոմ են, որ գյուղաշխատանքների համար պետք է անընդհատ թուղթ լրացնեն, քանի որ նրանց շարժը անընդհատ է տեղի ունենում։ Ձեր կարծիքով արդյո՞ք խոչընդոտ չէ գյուղաշխատողների համար, երբ ոստիկաններն ամեն շարժի համար թուղթ են պահանջում։ Քաղաքացիները նման աշխատանքների համար անընդհատ տեղաշարժվում են այս ու այն կողմ, հնարավոր չէ՞ նման մարդկանց ազատել թուղթ լրացնելու պարտավորությունից:
Նախարարի տեղակալը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ.
Թուղթ լրացնելն ինքնանպատակ չէ, եթե խոսքը վերաբերում է ձև 1-ին, որը տրվում է գործատուի կողմից, այն տրվում է մեկ անգամ, որոշակի ժամկետով: Ձև 1-ը անհրաժեշտ է և պետք է ունենան բոլոր աշխատողները:
Ինչ վերաբերում է ձև 2-ին, տեղաշարժման թերթիկին, այն ևս ինքնանպատակ չէ, ինչպես նաև բացի թղթային տարբերակից կա էլեկտրոնային հավելված: Տեղաշարժի թերթիկը թույլ է տալիս հնարավորինս կանխատեսել և ավելի ճկուն ձևով կիրառել այն էլեկտրոնային համակարգը, որը ներառված է, ինչը գործում է առողջապահության համավարակի տարածման կենտրոնի հետ համատեղ, թույլ տալ իդենտիֆիկացնել այն անձին, ով կարող է վարակված լինել իդենտիֆիկացնել այն շփումների շրջանակը, որտեղ կարող են նոր ռիսկեր լինել:Խնդրում եմ մեր քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ այս գործընլացին այն ինքնանպատակ չէ, և անհրաժեշտ է:Անհրաժեշտ են բոլոր դեպքերում, կլինի պարենային խանութ գնալի,տեղատուն այցելել և այլն:
Հ.Գ. Կրկին կարևոր հարցերը չստացան սպառիչ պատասխաններ և կրկին անգամ կցկտուր պատասխանները, որ հնչեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի կողմից ՀՀ «հպարտ» քաղաքացուն առավել շատ շփոթմունքի ենթարկեցին: Մեր հարցը՝ առավել քան պարզ էր, տալ հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվողներին հնարավորինս ազատ տեղաշարժման իրավունք,քանի որ եթե ոչ հիմա, ապա հետո ուշ կլինի գյուղական աշխատանքների արդյունքները քաղելու համար:
Հայկ Գևորգյան

