«Դու ո՞վ ես». Էդմոն Մարուքյանի ռեպլիկն՝ իմքայլական պատգամավորի հասցեին վիճաբանության առիթ դարձավ (Տեսանյութ)
Արխիվ 16-20ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր նախազգուշացում հայտարարաեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով տեղից վիրավորական արտահայտություն հնչեցրեց իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հասցեին:
Միրզոյանի զայրույթը հարուցեց Էդմոն Մարուքյանի «դու ո՞վ ես» արտահայտությունը՝ ուղղված Սուրեն Գրիգորյանին:
«Ինչքան էլ նյարդերը լարված լինեն, պետք է հարգալից խոսել իրար հետ: Ի՞նչ է նշանակում՝ «դու ով ես»: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52 հոդվածի համապատասխան կետի համաձայն՝ Էդմոն Մարուքյանին հայտարարվում է նախազգուշացում՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար», - ասաց Միրզոյանը:
Իսկ վիճաբանության առիթ դարձավ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տապալումը: Այն չընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 79 պատգամավոր:
Էդմոն Մարուքյանն իր հերթին, դիմելով ԱԺ նախագահին, ասաց.
«Որ երեկ նույն պատգամավորն ամբիոնից ասում էր՝ մանիպուլյատոր, մանիպուլյատոր, էդ խի՞ չէիք նախազգուշացում հայտարարում, հը՞: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր ֆրակցիայի՞ց էր»:

