Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1403-ի
Արխիվ 16-20Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4062 և մահվան 107 դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
«Վերջին օրվա ընթացքում մենք կատարել ենք 33 070 թեստ, որից 4062-ը դրական պատասխան է տվել: Այսպիսով՝ երկրում վարակման դեպքերի թիվը հասել է 65 111-ի: Երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1403-ի: Օրվա ընթացքում առողջացել է 842 մարդ»,-տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարարը:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 126 000-ը՝ հասնելով 126 754-ի, գրանցվել է վարակման 2 000 065 դեպք, ապաքինվել է 484 597 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

