ՍԻՄ-ը շնորհավորում է Արայիկ Հարությունյանին
Արխիվ 16-20«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը շնորհավորում է հարգարժան պարոն Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Չնայած բազմաթիցվ փորձերի խաթարել կամ ստվեր գցել արցախյան ընտրությունների վրա, ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են օրենսդրությանը համապատասխանող մթնոլորտում։
ՍԻՄ կուսակցությունը մաղթում է Արցախի Հանարապետության նախագահ Արայհիկ Հարությունյանին բեղմնավոր աշխատանք եւ հաջողություն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման եւ հայ ժողովրդի միասնականության եւ հաղթանակների կերտման գործում։
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

