Եկեք բաց խոսենք, ես սպասում էի այս օրվան. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արխիվ 16-20

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեկնաբանությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ եւ դրան հաջորդած անգամ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մակարդակով սոցցանցային «դիվերսիային» Վեհափառի դեմ՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ գրում է. «Վեհափառ Հայրապետի դեմ իշխանական թիմի այս հարձակումն իհարկե սպասելի էր։ Ես նույնիսկ կասեի՝ ուշացած։ Ճիշտ է, տարբեր առիթներով ժամանակ առ ժամանակ գռմռում էին, ատամ ցույց տալիս, բայց, ի զարմանս ինձ, հիմնականում կարողանում էին զսպել հոգեւոր առաջնորդին հոշոտելու բնազդը։ Այն, որ ուշ թե շուտ անօրենների բնությունն իրենն անելու էր, չէի կասկածում. չես կարող շան դիմաց միս դնել եւ հուսալ, որ երբեք չի ուտի։ Որքան էլ վարժեցված լինի։ Եկեք բաց խոսենք։ Ես սպասում էի այս օրվան։ Անհամբեր էի սպասում։ Որովհետեւ հարցեր կան, որ պարզաբանման կարիք ունեն, պետք է շտապ քննարկվեն։ Օրինակ, ինձ հետաքրքիր է, թե ինչպիսի Հայաստան կժառանգենք մեր զավակներին՝ աղանդավորների ու սեռական փոքրամասնությունների, թե՞ հոգեւոր ու ավանդական արժեքների երկիր։ Ու թող ոչ ոք չասի, թե օրակարգում նման հարց չկա։ Կա։ 2018թ. հեղաշրջումն էլ դրա մասին էր։

Եվ ուրեմն՝ ի՞նչ է պետք անել։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է՝ պայքարել մեր երեխաների ապագայի համար։ Որպեսզի նրանք ապրեն արդար, ազնիվ եւ բարոյական կյանքով։ Լինեն մեր հայրերի ու պապերի դավանած արժեքների ժառանգը։ Առանց պայքար չի ստացվի։ Հնարավոր է անգամ դժվար լինի։ Բայց հուսադրող բան էլ կա։ Այն, որ պատմությունը չգիտի մի դեպք, երբ այդ հարցում պայքարի ելածը հաջողության չհասնի։ Նման բան ուղղակի չի եղել։

Ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ։ Ամեն սերունդ ինքը պետք է վաստակի իր զավակների բարեկեցությունը։ Փառք Տիրոջը, մեզ համեմատաբար հեշտ փորձություն է բաժին հասել։ Ինքներդ դատեք՝ սաֆարյան ստյոպիկներ, սիմոնյան ալեններ, փաշինյան նիկոլներ… Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի։

Հ.Գ.. Էս խելոքները կարծում են, թե հոգեւորականին հալածելով, քարկոծելով կարող են վնասել նրան, լռեցնել… Որովհետեւ տգետ են։ Ախր Ծաղկազարդն էլ նոր է անցել է։ Ընդամենը մի քանի օր առաջ մեր հոգեւոր հայրերը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով պատմում էին, թե Հիսուսն ինչի համար Երուսաղեմ գնաց… Լավ էհ, թե շատ են ուզում, կստանան իրենց պատիժը»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին