Ձեռքներդ հեռո՛ւ պահեք Առաքելական եկեղեցուց եւ Հայոց Վեհափառից. Շարմազանով
Արխիվ 16-20«Նեոբոլշեւիկյան ռեժիմը ցնցումների մեջ է ընկել, որ Հայոց Վեհափառը առաջարկել է փոխել Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Պողոսների իշխանությունը, հավատարիմ մնալով բոլշեւիկյան ավանդույթներին, հարձակվել է Վեհափառի վրա: Այստեղ են ասել՝ տո այ տրանսգենդերության պաշտպաններ եւ կարաբինաներ ընդունողներ, ձեռքներդ հեռո՛ւ պահեք մեր եկեղեցուց: Առաքելական եկեղեցին դիմացել է պարսկական,բյուզանդական,արաբական,զանազան աղանդավորական, այդ թվում` պավլիկյան (պողոս բառից է), մոնղոլ-թաթարական, թուրքական ու բոլշեւիկյան հարձակումներին, սա էլ կանցնի: Լավ իմացեք` Հայկը տապալելու է Բելին եւ բոլոր կուռքերն ու կռապաշտները կհայտնվեն պատմության աղբանոցում», - այս մասին գրում է ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ, որպես հետգրություն հավելում. «Իսկ ով ինչից խոսի, դուք լավ կանեք` խոսեք 30 արծաթից, սորոսական գրանտներից ու տրանսֆեստիտների քարոզից»:

