«Միլանը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով
Արխիվ 16-20Իտալական «Միլանը» հետաքրքրված է արգենտինական «Ուրականի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ծառայություններով, հաղորդում է Tuttosport-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Արգենտինայի Սուպերլիգայի 18-րդ տուրի հանդիպումից հետո «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան բարձր էր գնահատել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը: Հայ հարձակվողը մասնակցել էր «Խիմնասիայի» դեմ ամբողջ հանդիպմանը և մի քանի վտանգավոր պահ ստեղծել: Խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։
Արգենտինայի ավարտված առաջնությունում Բալեկյանը դարձել է 2 գոլի հեղինակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում արգենտինահայ հարձակվողը մասնակցել է 4 հանդիպման:

