Հենրիխին ճանաչել եմ մինչև հավաքականը գլխավորելը, նա չափանիշ է՝ որպես ֆուտբոլիստ, ունի մարդկային մեծ որակներ.Կապառոս
Արխիվ 16-20Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսպանական AS-ին տված հարցազրույցում պատմել է տնային պայմաններում կատարած աշխատանքի մասին, ինչպես նաև գովեստի խոսքեր ուղղել հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Մեզ համար հիմա առավելություն է աշխատել այս պայմաններում, որը թույլ է տալիս կյանքի այս էտապը: Մենք ամենօրյա կապի մեջ ենք Հայաստանի հավաքականի մարկետինգի բաժնի աշխատակիցների հետո, Մ21 հավաքականի մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, որին նույնպես այնտեղ էր տարել Խինես Մելենդեսը, և իմ օգնական Լուսի Մարտինի հետ: Ունենք 36-40 ֆուտբոլիստներ, որոնց տեսանյութերն է ինձ ուղարկում պարոն Մելենդեսը: Շտաբում մեկ այլ մարզիչ՝ Սուրենն ինձ այն ֆուտբոլիստների տեսանյութերն է ուղարկում, որոնք դեռ չեն խաղացել հավաքականում, բայց հավակնում են ընդգրկվել իմ հայտացուցակում. ծանոթանում եմ նրանց խաղին: Ստացվում է, որ իմ օրվա 24 ժամը նվիրում եմ Հայաստանի հավաքականին:
Մխիթարյանն այժմ մարզվում է: Մինչև հավաքականը գլխավորելը խոսել եմ նրա հետ: Նա շատ սիրված ֆուտբոլիստ է Հայաստանում, այնտեղ նա մարզական առումով չափանիշ է, ինչպես նաև ունի մարդկային մեծ որակներ: Ինձ այս հավաքականում ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլիստների հայրենասիրությունն ու նվիրվածությունն իրենց ազգային հավաքականին, որի մասին ինձ պատմել է Մխիթարյանը: Ես Հենրիխին ճանաչել եմ մինչև հավաքականը գլխավորելը: Եթե այս դադարը չլիներ, ես անպայման գնալու էի Սևիլյա դիտելու Եվրոպա լիգայի «Սևիլյա» – «Ռոմա» հանդիպումը:
Առաջին բանը, որ կանեի, հավաքականի հայտացուցակում հայտնված ֆուտբոլիստների հետ հանդիպում կազմակերպելը կլիներ, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչեինք», – ընդգծել է Կապառոսը:

