Ասեց գրի՝ որ դու ես տարել. Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ի «քաջագործությունների» հետքերով
Արխիվ 16-20NewsMedia.am-ի զրուցակիցն է Սիսիանի ոստիկանության բաժնում բաժնում՝ ծեծի ենթարկված 60-ամյա Գառնիկ պապիկը, ով մանրամասն ներկայացրել է, թե ինչ է իր հետ կատարվել ոստիկանության Սիսիանի բաժնում.
-Ինձ բաժնում ծեծել է ոստիկանության բաժնի պետը, առաջին անգամ եմ տեսել:
-Այսինքն, Սիսիանի ոստիկանության ժպ-ն՞:
-Այո:
-Ինչի՞ համար:
-Իբր վեշ եմ գողացել, ասում էր ո՞ւր, է ու ավել-պակաս հայհոյանքներ, սկսեց խփել: Ասում ա մեկա դատված ես: Ասեցի հա, ասեց լավ՝ էդ հերիքա: Ասեց գրի՝ որ դու ես տարել: Ասեցի, հա ես գրում եմ, որ ես եմ տարել, բայց չես ասում. եղածն ո՞ւր է:
-Այսինքն ստիպում էր Ձեզ, որ սուտ ցուցմունք գրե՞ք:
-Այո:
-Իրականում ի՞նչ գողության մասին էր խոսքը:
-Չգիտեմ, իբր սումկա էր, թե ինչ է եղել մեջը՝ չգիտեմ:
-Ոստիկանության բաժնում ե՞ն Ձեզ ծեծել:
-Հա, իր սենյակում: Մի հատ էլ մայոր կար՝ իրա տեղակալն էր, ինքն էլ կողքը:
-Ո՞նց էր ծեծում, ձեռքերով, թե՞ …
-Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում: Հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…Ջուրը լցնում էր գլխիս, ու խփում: Ասեց. հեսա քեզ գյուլում եմ՝ տանեմ գցեմ ընդեղ, հետո ասեմ փախել ա՝ խփել եմ…
Ասեցի արա, ոնց ցանկությունդ է՞:
-Դա ոստիկանապետի ժպ-ն է՞ր ասում:
-Այո:
-Ի՞նչ հայհոյանքներ էր տալիս:
-Ասում էր այ բ…ի տղա, այ…տենց հայհոյանքներ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

