Արցախում սորոսական հեղաշրջումը չկայացավ. մոսկովյան մեսիջները հստակ էին

Արխիվ 16-20

Արցախյան ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի քվեարկության երկշաբաթյա միջակայքում, ինչ խոսք, սորոսական ուժերն ամեն ինչ փորձեցին անել` վերջնական պարտությունից խուսափելու համար: Նախնական փորձերն առաջին փուլն ապօրինի ճանաչելու ուղղությամբ էր: Սակայն արագ էլ հասկացան` եթե այս ուղղությամբ շատ առաջ գնան, ապա լուրջ խնդիրներ կարող են առաջանալ իրենց իսկ թեկնածուի` Մասիս Մայիլյանի երկրորդ տեղ դուրս գալու հետ կապված:

Հաջորդ փուլում եղավ փողոցային շարժում սկսելու փորձ: Սակայն այստեղ էլ սորոսականությունը խնդիրներ ուներ. մի կողմից, ամեն կերպ քարոզում էին, թե պետք է կորոնավիրուսի հետ կապված երկրորդ փուլը չեղյալ համարել: Բայց այդ դեպքում, եթե ինչ-որ զանգվածներ դուրս բերեին փողոց, ինչպե՞ս էին բացատրելու, թե այդ ինչո՞ւ է կորոնավիրուսն ընտրություններին խանգարում, միտինգներին` ոչ: Մյուս կողմից էլ, մի քանի տասնյակ մարդուց ավել միտինգի հանել չհաջողվեց, միաժամանակ հասկանում էին, որ առանձնապես մարդկային ռեսուրսներ չունեն, եւ «հեղափոխության» տարբերակը օրակարգից հանեցին: Մնում էր հասնել ընտրությունների չեղարկման` իշխանություններին կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն պարտադրելու միջոցով, եւ հենց դրան էլ ուղղված էր վերջին շաբաթվա ողջ քարոզչական մեքենան: Այս մեթոդը ձեռնտու էր նաեւ նրանով, որ համեմատաբար հեշտ է քաղաքացիներին սարսափահար անելով, միացնել այդ պահանջին: Ինչ-որ չափով դա արդարացավ. սոցցանցերում սկսեց հնչել նման պահանջ` հայտարարել արտակարգ դրություն, այն դեպքում, երբ Արցախում պաշտոնապես կան հաշված թվով վարակվածներ: Ընդ որում, սա նաեւ վտանգավոր էր այն առումով, որ եթե հաջողվեր թեկուզեւ կարճաժամկետ հատվածով մի լավ սարսափահար անել մարդկանց, իսկ արցախյան իշխանությունները գնային «քյալլա տալու» ճանապարհով, ապա կաշխատեր նաեւ Մայիլյանի հրապարակավ մատնանշած ծրագիրը` բոյկոտել ընտրությունները: Սակայն այս խաղի դեմն առնելը եւս  դժվար չէր. Բակո Սահակյանը պատրաստակամորեն ընդառաջ գնաց արտակարգ դրություն հայտարարելու պահանջին, բայց այն չհամարեց երկրորդ փուլի քվեարկությունը չեղյալ համարելու պատճառը:

Կարճ ասած, երկրորդ փուլի քվեարկությունը կայացավ: Իսկ ահա արտակարգ դրությունը, որին սորոսական թեւը, այնուամենայնիվ, հասավ, իրենց համար է խնդիր դառնալու. արտակարգ դրությունը գործելու է, այսինքն` արգելված են բոլոր մասսայական միջոցառումները, այդ թվում` միտինգներն ու նման ակցիաները: Սորոսականներն էլ, որ եթե առանց դրա էլ մարդ հավաքելու հարցում խնդիրներ ունեին, հիմա արդեն անգամ իրենց քսանից ավել կողմնակիցներին փողոց հանելով, կդիտարկվեն որպես օրինազանցներ:

Իհարկե, սորոսականների մոտ զգացվում էր նաեւ սպասելիքներ, որ պաշտոնական Երեւանը կարող է վերջին պահին պահանջներ ներկայացնել Ստեփանակերտին, թե արտակարգ դրության պայմաններում քվեարկությունը պետք է բացառել: Ավելին, սկսեցին շրջանառության մեջ քաշել նաեւ Ստեփանակերտին չենթարկվելու դեպքում այլ պատժիչ քայլերի մասին դրույթներ, ընդհուպ, որ Երեւանը պետք է վարչապետական ուղիղ կառավարում մտցնի Ստեփանակերտում, բայց թե ինչպես էին դրան հասնելու, դա էլ է հարց: Եվ ահա այս  վիճակում, մինչ արցախյան ղեկավարության կողմից արտակարգ դրության հայտարարումը, ուշագրավ ազդակներ եկան Մոսկվայից: Ընդ որում, այս ազդակները ոչ միայն արցախյան ընտրություններին ու, մասնավորապես` երկրորդ փուլին են վերաբերում, այլ նաեւ հետկորոնավիրուսային ժամանակներին վերաբերող ուշագրավ տողատակային իմաստ կարելի է տեսնել: Այսպես, ի տարբերություն արցախյան ընտրությունները չճանաչելու մասին մի շարք երկրներից եկած հայտարարությունների, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ առաջին հայացքից նույն բանն ասաց, բայց միանգամայն այլ երանգներով: Այսպես, ըստ Զախարովայի, թեեւ ՌԴ-ն պաշտոնապես չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն (չմոռանանք, Հայաստանը եւս), բայց նաեւ ոչ միայն չի դատապարտում ընտրությունները, այլ կարեւորում է: Այն պարզ պատճառով, որ ՌԴ-ն այդ հարցում ելակետային է համարում այն գաղափարը, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունն ապահովելու համար: Թե որն է այս հայտարարության իրական իմաստը, դժվար չէ կռահել. այսկերպ պաշտոնական Մոսկվան մարտի 31-ի քվեարկությանը, այսինքն, նաեւ արդյունքներին ոչ պաշտոնական «դաբրո» է տալիս: Մեկ հանգամանք եւս. այն, որ այս հայտարարությունը հնչեց ոչ թե, ասենք, ապրիլի 1-2-ին, այլ` երկրորդ փուլի քվեարկության շեմին, դա  նաեւ այդ` երկրորդ փուլին տրված «դաբրո» է, պարզ ակնարկ, որ այն չպետք է հետաձգվի, եւ որ Մոսկվայի համար ընդունելի կլինի այս իրավիճակում միակ իրատեսական արդյունքը` Արայիկ Հարությունյանի հաղթանակի ֆիքսումը եւ ՌԴ մուտքի իրավունքից զրկված Մայիլյանի` օրակարգից դուրս մղումը: Ընդ որում, որ Զախարովայի հայտարարության այս մեսիջի հիմնական հասցեատերը պաշտոնական Երեւանն է եւ հայաստանյան սորոսականությունը, դա եւս ակնհայտ է:
Սակայն Զախարովայի հայտարարությունը երկրորդ հատված եւս ուներ, եւ դրա հասցեատերերը շատ են: Այսպես, արցախյան ընտրությունների հետ կապված ՌԴ-ի նշված դիրքորոշումը հնչեցնելուց, ԱԳՆ խոսնակը նաեւ հատուկ ընդգծում է, որ ընտրությունների ճանաչել-չճանաչելը Արցախի կարգավիճակի հետ կապված ոչինչ չի նշանակում, որ` «Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից»:
Սա իհարկե, առաջին հերթին Բաքվի համար է հիշեցում, թե շատ չոգեւորվեք տարբեր երկրների հայտարարություններով, որտեղ խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից: Իսկ ահա «հետագա խաղաղ գործընթաց» արտահայտությունը, թերեւս, Բաքվից զատ, նաեւ Երեւանի համար էլ է մոտավորապես նման հիշեցում. «Կավարտվի այս կորոնավիրուսային պատմությունը, եւ խաղաղ գործընթացի հարցը հետ կգա օրակարգ»: Վերջապես, Զախարովան միանշանակ, ինչ-որ տեղ պարտադրական տոնով հենց նման ապագա ուղղվածությունն է մատնանշում` «խաղաղ գործընթաց» եւ ոչ թե, օրինակ, բանակցային զարգացումներ կամ նման մեկ այլ բան: Իսկ տողատակերում կարելի է կարդալ. «Հենց խաղաղ գործընթաց, դա Մոսկվան է ասում, եւ այլ տարբերակ հանկարծ մտքներովդ չանցկացնեք»: Իսկ Փաշինյանը կարող է ուշադրություն դարձնել վերջին մտքի վրա, թե` «... որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից», այն է` ընտրությունների կոնկրետ արդյունքներից: Այսինքն, ով էլ ընտրվի Արցախի նախագահ, կաշխատի հենց այդ` «խաղաղ գործընթացի» մեխանիզմը:
Ի դեպ, Զախարովան նաեւ հիշեցնում է, ավելի ճիշտ` իր մտքերը կապում է ընտրությունների  հետ կապված Մինսկի խմբի համանախագահների ավելի վաղ արված հայտարարությանը, որով  համանախագահներն «ընդունում են ի գիտություն»: Այսինքն, որ «հետագա խաղաղ գործընթաց» ասվածը ՄԽ-ի այն մեխանիզմն է, որը կորոնավիրուսի պատճառով դադարի փուլ է մտել, սակայն կգա ժամանակը, եւ այն կշարունակվի:

Այսպիսով այն, որ Զախարովան ավելորդ անգամ մատնանշում է, թե «ավելորդ խաղերի մեջ չմտնեք», ապա որ «հարցը լուծողը Մոսկվան է», պարզ նկատելի է: Եվ հաշվի առնենք, որ, որ կորոնավիրուսային իրավիճակն ու դրան զուգահեռ ընթացող մի շարք զարգացումներ Մոսկվային խոստանում են միանգամայն նոր` նկատելիորեն ավելի բարձր մակարդակի աշխարհաքաղաքական դիրքեր:

Ամբողջական տարբերակը կարդացեք «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին