ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ
Ըստ քաղտեխնոլոգների` մինչեւ Նիկոլը իր հոգեվոր հորը` ԼՏՊ-ին, փորձում էր Պավլիկ Մորոզովի ոճով ոչնչացներ, ԼՏՊ-ն նրա հետ Իվան Գրոզնու նման վարվեց:
ՊԱՐԵՏԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Առաջ ժողովուրդը մշակութային միջոցառումները ամֆիթատրոնից էր դիտում, իսկ հիմա անֆիբալկոնից:
ԷԼԻՏԱՐ
Ըստ պլաստիկ վիրաբույժների` դատավոր Աննա Դանիբեկյանը արագ-արագ արտաքին տեսքը կարգի է բերել, որ հետագայում դրան համապատասխան աշխատանք գտնի:
ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՉԸ (ԿԱՐԱՆՏԻՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Նիկոլի ցիրկը փակեք, ցիրկը…
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Ըստ քաղտեխնոլոգների, միստր Իքսի կուսակցությունը իշխանություններին քննադատելու հրադադար է հայտարարել, քանի որ միստր Ֆիքսը նորից հարկայինին է ուղարկել նրանց բիզնեսների վրա:
ՔԻՐՎԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ (ԹԱՎՇԻՍՏՆԵՐԸ ԷՐԴՈՂԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ)
– Փեշքեշ ձիու ատամներին չեն նայում:
ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀՈՒՄՈՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանին թեստավորել են, թեստը փչացել ա:
ԳՎԻԴՈՆ ՊԱՊԻ

