ԲԱՄԲԱՍԱՆՔ
Արխիվ 16-20Մեր տեղեկություններով` Տավուշի մարզպետարանի աշխատակիցներից մեկը եւս վարակված է կորոնավիրուսով: Մեր աղբյուրը հայտնում է, որ տղամարդը, ով կասկածվում էր որպես վարակակիր, կորոնավիրուսի թեստ է հանձնել, եւ պարզվել է, որ իսկապես վերջինս վարակված է կորոնավիրուսով: Մեր աղբյուրի փոխանցմամբ` տղամարդը, ով աշխատում է Տավուշի մարզպետարանում, սերտ շփում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Պտտվող լուրերի համաձայն` Հայկ Չոբանյանը, ինչպես նաեւ մարզպետարանի այլ աշխատակիցներ եւս կասկածվում են կորոնավիրուսի վարակման մեջ:

