«ՆԱՄՈՒՍ» ՖԻԼՄԸ 95 ՏԱՐԵԿԱՆ Է
Արխիվ 16-20Այս տարի լրանում է «Նամուս» ֆիլմի 95-ամյակը: Ուղիղ 95 տարի առաջ ապրիլի 13-ին է կայացել ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն «Նամուս» դրամայի էկրանավորումը: Այն հայկական կինոյի առաջին խաղարկային ֆիլմն է, նկարահանվել է 1925 թվականին, որը եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին ֆիլմը: Կինոնկարը պատմում է երիտասարդ զույգի` Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրո մասին, որը նահապետական նախապաշարումների պատճառով ողբերգական վախճան է ունենում: Ֆիլմը էկրանավորել է Համո Բեկնազարյանը, այն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում` 1926-ի հոկտեմբերի 3-ին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

