«ԻՆՔՆԱԲՈՒԽ ՓՈՂՈՑԱՅԻՆ» ՀԱՄԵՐԳՆԵՐՈ՞Վ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Արխիվ 16-20

Արդեն մեկ ամիս է ամենուրեք տարբեր հարթակներից ու տեղեկատվության բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը համաքաղաքացիներին հորդորում է թագավարակ կոչվող համավարակի տարածումը կանխելու համար, արտակարգ դրությամբ պայմանավորված, մնալ տանը: Անգամ այդ մասին տարածքային ոստիկաններն են ամեն օր իրենց պարտքը համարում բարձրախոսով հայտարարել, թեպետ երբեմն նաեւ օրվա ուշ ժամերին, բայց դա արդեն այլ խնդիր է:

Ինչեւէ, արտակարգ դրությամբ պայմանավորված, նաեւ մշակութային բոլոր հաստատությունները դադարեցին գործել ու արդեն մեկ ամիս է իրենց գործունեությունը տեղափոխել են առցանց հարթակ, որպեսզի արվեստասեր հանրությունը մնա տանը եւ արվեստի հետ շփվի օնլայն` ներկայացումներ դիտի, վայելի ամենատարբեր համերգներ եւ թանգարան այցելի առցանց: Ինչ արած, բարդ է, բայց ժամանակակից տեխնոլոգիաները մշակութային կառույցների ղեկավարները փորձում են հնարավորինս օգտագործել ի նպաստ մշակույթի տարածման, որպեսզի հանդիսատես-թատրոն-համերգասրահ ու թանգարան կապը գոնե այդպես շարունակվի, մինչեւ անցնի վտնագը...

Սակայն, ապրիլի 7-ին բոլորովին հակառակ պատկերի ականատես եղանք, hանրապետության մի քանի քաղաքներում եւ, մասնավորապես` Երեւանի մի շարք համայնքներում պետական ենթակայության տակ գործող երգչախմբեր, երաժիշտներ ու երգիչներ բակեբակ կենդանի համերգներ էին ունենում բնակիչների համար, որն էլ հենց առաջին հերթին հարց էր առաջացնում բնակիչների մոտ` մեզ ստիպում են տանը մնալ, իսկ իրենք դրսում համե՞րգ են տալիս, կորոնավիրուսն այս արտիստներին չի վերաբերվո՞ւմ: Զայրույթը տեղափոխվեց առցանց հարթակ, երբ հատկապես, 15 թաղամասի բակերից մեկում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի «փողոցային» համերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապով իր էջում հեռարձակում էր` այն մեկնաբանելով. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը` նվիրված 15-րդ թաղամասի բոլոր կանանց` մայրերին, քույրերին, դուստրերին»: Այսինքն` ստացվում է սահմանափակումները հասարակ քաղաքացիներին է վերաբերվում, քանի որ վարչապետն ասում է մնացեք տանը, իսկ ինքն արտիստների հետ դուրս է գալիս փողոց…

 

ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏ ԵՎՍ

Վերջին երկու տարիների ընթացքում, մինչեւ այսօր էլ իհարկե շարունակվում է մշակույթը էժանագին դարձնելու եւ այն մեր երկրում ոչնչացնելու բոլոր փորձերը: Դրա վառ վկայությունը նախ` նախարարության լուծարումն էր, կամ, այսպես ասած, վարչության մակարդակով սուպեր նախարարության կազմավորումն էր, ապա հրապարակավ արտիստների վարկաբեկումն ու նվաստացումը: Իսկ ահա արդեն հասել ենք այնտեղ, որ արտիստին հանում ենք փողոց ու թափառական երաժշտի մակարդակին համահավասար ասում ենք` գնա, վիրուսի պայմաններում վտանգելով կյանքդ, նվագի՛ր կամ` երգի՛ր բակեբակ ու թաղեթաղ, թքած, թե վարակվելու ու այդպիսով վարակը տարածելու վտանգն ու ռիսկը բարձր է: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ արձանագրենք, որ Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնը, խելամիտ գտնվելով, այլընտրանքային տարբերակ էր մշակել: Բակեբակ երգելու փոխարեն նախընտրել էին հենց թատրոնի մուտքի մոտ մեկ կատարումով հանդես գալ ու այդպես շնորհավորել կանանց ու աղջիկներին: Իհարկե, եղել են նաեւ «դուխով» մշակութային կառույցներ, որոնք հրաժարվել են մասնակցել կառավարության առաջարկած «ինքնաբուխ փողոցային համերգին»` Թ.Ալթունյանի անվան երգի- պարի համույթը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, եւ գերադասել են տնից առցանց շարունակել իրենց շփումը հանդիսատեսի հետ` օնլայն համերգներով: Այնուամենայնիվ, հենց այդ նույն օրը` ապրիլի 7-ին, արտակարգ դրության պայմաններում ստեղծված միասնական տեղեկատվական հարթակում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի մշակույթի գծով տեղակալ Արա Խզմալյանը, պատասխանելով «Իրավունքի» հնչեցրած հարցին, թե արտակարգ դրության պայմաններում, չաշխատելով ու առցանց միջոցառումներ-ցուցադրություններ կազմակերպելով, ինչպե՞ս են վարձատրվելու արվեստագետները` Խզմալյանն ասաց, որ արվեստի ոլորտի աշխատակիցները շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձը. «Քննարկվում է նաեւ հավելյալ աջակցության խնդիրը, քանի որ գիտենք` մեր պետական կառույցներում կան հաստիքներ, որ մասամբ են սնուցվում պետական բյուջեից կամ արտաբյուջեից սնուցվող հաստիքներ են: Սա պետական կառույցներում լրջագույն խնդիրներ է առաջացրել, մենք փորձում ենք լուծել նաեւ դա»: Այսինքն` նման «ինքնաբուխ փողոցային համերգներով» են արվեստի ոլորտի աշխատողների աշխատավարձերը պահպանվում:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Պարզվում է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իր ենթակայության տակ գործող մշակույթի հաստատություններին ներքին կարգով հրամայել է, որ ապրիլի 7-ին բակեբակ համերգներ ունենան, ըստ երեւույթին, անտեսելով համավարակի տարածման վտանգը: Կարծես թե ԿԳՄՍ-ն, ի դեմս ՀՀ վարչապետի, պարետի աչքից հեռու, արտակարգ դրությունը խախտելու օրինակ են ծառայում եւ կորոնավիրուսի մասին ո՛չ տեսել են, ո՛չ լսել, ո՛չ էլ գիտեն, թե որքան վարակված ունենք: Հետաքրքիր է, կառավարությունը երաշխավորե՞լ է այդ արտիստներին ու երաժիշտներին, որ վարակակիր չեն լինի ու իրենց հետ այն տուն տանելով, չեն վարակի ընտանիքի անդամներին, դե պարզ է, բոլորն էլ տանն ունեն կամ տարեց, կամ մանկահասակ երեխաներ: Իսկ ո՞վ է պատասխանատու դրա համար, կառավարությունն իր վրա պատասխանատվություն կրու՞մ է: Իսկ պաշտոնական դիրքի չարաշահումն ի՞նչ տեսակ է լինում, եթե ոչ այսպես` սուպեր նախարարի եւ սուպեր վարչապետի կողմից:

 

Ի ԴԵՊ

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում ուղիղ միացմամբ համերգի հեռարձակումը մեկնաբանել էր, թե սա երաժիշտների ինքնաբուխ համերգն էր… Բայց երաժիշտների տխուր ու տագնապալից դեմքերից տպավորությունն այդքան էլ այդպես չէր, երեւում էր, որ ստիպողաբար են եկել եւ գիտակցում էին, որ համավարակի տարածման ռիսկի գոտում էին: Էլ չենք ասում, որ պետական ենթակայության տակ գործող երաժիշտը գլխից ձեռք է՞ր քաշել, որ արտակարգ դրության պայմաններում ինքնաբուխ դուրս գար առանց թույլտվության կամ նախապես համաձայնության ու բակեբակ համերգ ունենար, իսկ վարչապետն էլ այն իր էջում հպարտորեն ցուցադրեր: Եվ, ի վերջո, եթե ինքնաբուխ լիներ, հաստատ վայրկյանների արագությամբ ե՛ւ սուպեր նախարարը, ե՛ւ սուպեր վարչապետն ու հատկապես ՀՀ պարետը նախ նկատողություն, ապա տուգանք կսահմանեին այն մշակութային կառույցներին, որոնք կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում, այսպես ասած, «ինքնաբուխ փողոցային համերգ» էին արել: Թերեւս, վերջին տարիներին սուպեր նախարարության կողմից իրենց ենթակայության տակ գործող հաստատություններին անհիմն նկատողությունների ականատես եղել ենք, այս դեպքն էլ բացառություն չէր լինի, եթե կառավարության սրտով չլիներ:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին