Փայտահատները նորից գործի են անցել, արդյո՞ք Փաշինյանի մատը խառն է

Արխիվ 16-20

Բոլորս գիտենք, որ Հայաստանում կա անտառահատություն, որ անտառահատության հաշվին մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, և այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք իշխանությունները դեռ ամիսներ առաջ ուսումնասիրե՞լ էին, թե քանի՞ մարդ է անտառահատությամբ զբաղվում, ովքե՞ր են նրանց պարագլուխները, և ի՞նչ պետք է անել, որպեսզի այդ մարդիկ սովից չմահանան: Սրանք հարցեր են, որոնք մնացին սառույցին գրված, սակայն Նիկոլ Փաշինյանը հավանաբար սթափ գիտակցեց, որ անտառահատների հանդեպ ցուցաբերած ոչ բարեխիղճ պահվածքն, այն է՝ գիշերվա ժամը 3-ին կիսամերկ ծեծի ենթարկելը կարող է շատ լուրջ ազդել իր վարկանիշի վրա, քանի որ բոլորին է հայտնի, որ առանց «ամենագետ» Փաշինյանի հրամանների Նոր Հայաստանում ոչինչ չի արվում: Ինչ խոսք, դեռ ամիսներ առաջ, ամռանը, երբ ոստիկանները որոշ փայտահատների կիսամերկ վիճակում ծեծի ենթարկեցին, թե՛ Փաշինյանի ծննդավայրում, թե՛ հարակից քաղաքներում և գյուղերում վերջինիս վարկանիշն էապես անկում ապրեց, ավելին որոշ մարդիկ սկսեցին վարչապետին ատել, վերջինիս մեղադրելով իրենց երեխաներին օրվա հացից զրկելու համար: Ահա ամիսներ անց, երբ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Հայաստանում ի հայտ եկավ նոր կորոնավիրուսը, և երկրում դադարեցվեց որոշ տնտեսական գործունեություն իրականացնող կառույցների գործունեությունը՝ տնտեսական խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, իսկ ահա երթուղայինի վարորդները ևս սովի մատնվեցին, Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ կարծես թե կանգնած է անդունդի եզրին, ու ահա վերջինս որոշեց նոր խաղ խաղալ իր վարկանիշն ինչ-որ չափով կայուն պահելու և սահմանադրկան հանրաքվեն չտապալելու համար: Մեր տեղեկություններով, որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարներin ներքին կարգով ակնարկել  են անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողության վրա աչք փակելու  և փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար: Համենայն դեպս մի շարք մարզերից մեր աղբյուրները պնդում են, որ անտառահատումները սկսվել են նոր թափ ստանալ: 


Իհարկե այս անհասկանալի և փոփոխական վարքագծի իմաստը մեկն է՝ կայուն պահել կեղծիքով և ստով ձեռքբերված վարկանիշը մինչև սահմանադրական հանրաքվեն:

Ա. Ավագյան 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին