Լենա Նազարյանը վայր կդնի՞ մանդատը
Արխիվ 16-20Օրեր առաջ Լենա Նազարյանի հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, աննախադեպ արձագանք ստացավ։ Այն արագ տարածվեց և օրվա ֆոնին շատ լուրջ բացասական ալիք բարձրացրեց: Իսկ ահա օրեր անց պարզվում է, որ Լենա Նազարյանի հայտնի գրառումը պարզապես մի գրառում չէր, որում վերջինս փորձում է իր մտահոգությունը հայտնել,այլ շատ լուրջ կոնֆլիկտի թեմա, մինչև անգամ մանդատը վայր դնելու: Մեր ունեցած տեղեկություններով,Լենա Նազարյանը որոշ անկյուններում հայտնել է, որ ինքը չի պատրաստվում շահագործվել հանուն ոչնչի, և կոպեկների համար չի շարունակի իր աշխատանքը: Նազարյանը նաև նշել է, որ եթե այս իրավիճակը երկար տևի ինքը հաստատ վայր կդնի մանդատը և կհեռանա իր թիմից:
Հիշեցնենք,որ դեռ օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր,որ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։
Հ. Գևորգյան

