3 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ, 2 ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԾՆՈՂ ԵՎ 0 ՊԵՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 16-20

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը, խոստացել է կորոնավիրուսի պատճառով առավելագույն օգնություն ցուցաբերել երկրի բնակչությանը: Սակայն տարբեր ծրագրեր այն տեսքն ունեն, որ փաստացի դրանցից կարող են օգտվել միայն փոքր թվով մարդիկ:

Եվ ահա պարզվում է, որ անգամ այդ փոքր թվով մարդիկ խնդիրներ ունեն: Այսպես, կառավարությունը մասնավորապես խոստացել էր օգնել այն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխա, իսկ ծնողը սահմանված ժամանակահատվածում գործազուրկ է դարձել: Եվ ահա քաղաքացին, որը դիմել էր մեզ, պատմեց հետեւյալը. «Ունենք երեք անչափահաս երեխա: Ես մինչ այս էլ չէի աշխատում, ամուսինս եւս գործազուրկ է, օրական հիմունքներով պատահական աշխատանք էր կատարում, այդպես էլ գոյատեւում էինք: Բայց հիմա ամեն ինչ կանգնած է, անգամ այդ աշխատանքը չկա: Չունի նաեւ գործազուրկի կարգավիճակ: Դիմել ենք օգնության համար: Համապատասխան կայքում միայն մեծ դժվարությամբ հասկացանք, թե ինչ պետք է անել. երեւի այդպես են արել, որ հնարավորին քի՞չ մարդ դիմի: Ինչեւէ, գտանք եւ բոլոր պահնաջվող լրացումներն ու մանրամասները ներկայացրինք: Ուղարկում ենք նամակը, եւ ոչ մի արձագանք: Փորձեցինք երկու-երեք անգամ, ինչ-որ անհասկանալի նամակ ստացանք եւ վերջ: Այդպես էլ որեւէ օգնություն, գոնե այս պահին, չենք ստացել: Եվ ոչ միայն մենք. ընկերուհիս նույն կարգավիճակում է, նորից դիմում է, ու ոչ մի արդյունք: Ինչպե՞ս վարվենք»:

Վերոնշյալ խնդրի շուրջ պարզաբանում փորձեցինք ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվականից, որտեղից մեզ կարճ պատասխանեցին. «Պետք չէ ո՛չ նամակ գրել, ո՛չ դիմում: Պարզապես պետք է մտնել եւ նշված վայրում հավաքելով անուն ազգանունը եւ անձանագրի տվյալները` ստուգել՝ ընդգրկվա՞ծ են տվյալ օգնության շահառուների մեջ, թե՝ ոչ: Մեզ ՊԵԿ-ը ուղարկում է բոլորի տվյալները եւ բազայում այն մուտքագրվում է, իսկ հղիների մասով` Առողջապահության նախարարությունն է տվյալները ուղարկում: Այնպես որ, եթե ընդգրկված լինեն, նրանց ծանուցում կգա` առանց կայք մտնելու էլ»:

Ի՞նչ է ստացվում. եթե տվյալները ստանում են ՊԵԿ-ից, ապա բոլոր դեպքերում, երբ երեխաների ծնողները գործազուրկ էին այս կորոնավիրուսից էլ առաջ, պարզապես չեն էլ կարող լինել շահառուների թվում: Ընդ որում, ֆիքսենք՝ խոսքը ամենաանպաշտպանների մասին է, որոնց վիճակը հիմա դարձել է ծայրահեղ ծանր: Միգուցե, ժամանակի ընթացքում նրանց օգնելու համար էլ բարեհաճեն մի քանի կոպեկ նետել: Բայց դա էլ լուծում չէ. մարդիկ հենց այս պահին են բառացիորեն սոված: Ինչ վերաբերում է մեր դիմումատուի հարցին, թե ինչ անեն, երեւի պատասխանը սա է. հետեւեք, թե ինչպես են վերնախավային ընտանիքների երեխաներն ու անգամ՝ վերին չինովնիկությունը ամեն առիթով ուտելիքներով նկարներ հրապարակում, նայեք այդ ուտելիքներին ու դրանով փորձեք յոլա գնալ: Մի քիչ էլ, մինչեւ դերերը կփոխվեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին