ԱՍՔ ՆԻԿՈԼԻ, «ՍԻՐՈՒՆ ԱՂՋԿԱ» ԵՎ ԱՖՐԻԿՅԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 16-20

Այն, ինչ այս օրերին կատարվում է հայաստանյան ավիացիայի հետ, սկսեց խորքում եռալ դեռ անցած նոյեմբեր-դեկտեմբերին, երբ եվրոպական պատկան կառույցները հրապարակային նախազգուշացում տվեցին մեր համապատասխան իշխանություններին` կզրկենք եվրոպական լիցենզիաներից: Եվ իրավիճակն իր գագաթնակետին հասավ վերջին օրերին, երբ եվրոպացիներն այդ սպառնալիքն իրականացրին: Սակայն սա ընդամենը տեսանելի մասն է: Իսկ իրականությունն այն է, որ այս ամիսներին հայկական ավիացիայի հետ կապված մի շարք այլ դրվագներ եւս նկատնեցին: Դրանք, իհարկե, առաջին հայացքից էպիզոդիկ տեսք ունենեն: Սակայն այն, ինչ կատարվում է վերջին օրերին, գալիս է հուշելու, որ իրականում գործ ունենք մեկ ամբողջական շղթայի հետ:

 

Տաթեւիկի տարօրինակ խաղերը

Նախ թվարկենք բուն փաստերը: Թերեւս արժե սկսել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) անցած տարվա հոկտեմբերի 10-ին հրապարակած այս տեղեկատվությունից. «09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի (Սոմալի- Հեղ.) օդանավակայանում տեղի է ունեցել պատահար` «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի: Միջադեպի հետեւանքով օդանավը վնասվել է եւ ենթակա է վերականգնման»: Ինչով է հետաքրքիր աֆրիկյան Սոմալին եւ «Մարս Ավիան», դեռ կհասնենք: Մինչ այդ, ֆիքսենք այս հայտարարության տարօրինակ դրվագը. Նույն ՔԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացված Հայաստանում գրանցված օդանավերի ռեեստրի համաձայն (http://aviation.am/storage/files/editor/fleet.pdf), թեեւ «Մարս Ավիան» մեր երկրում գրանցված ավիաընկերություն է (ի դեպ, միակը, որն Աֆրիկայում թռիչքների իրավունք ունի), սակայն այդ ընկերությանը պատկանող որեւէ An-74 EK 74008 օդանավ գրանցված չէ: Ընդ որում, գրանցումը չէր կարող վթարից հետո հանվել, քանի որ օդանավը շարքից դուրս չի եկել, այն «ենթակա է վերանորոգման»: Ինչ եղավ ինքնաթիռի հետ, վերադարձրին նախկին տիրո՞ջը. ինքնաթիռը մինչ 2017թ. նոյեմբերը «ՄոսՏրանսԳազի» կազմ մտնող «Գազպրոմավիայի» սեփականությունն էր:

2. Այդ վթարից մեկ ամիս անց` 18.11.2019թ.-ին ՔԱԿ-ը նույն «Մարս Ավիայի» Yak-42D ինթնաթիռը, որը, ըստ թույլտվության, գործում էր Սոմալիում, զրկվում է շահագործման իրավունքից: Այս տարվա փետրվարին կասեցվում է նույն ավիաընկերության An-26 ինքնաթիռի հավաստագիրը, որի գործունեության գոտին էր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը եւ (ցնցող համադրություն) Լեհաստանը: Նաեւ գործունեության իրավունքից զրկվեց ավիաընկերությունը: Անվտանգության նկատառումներո՞վ: ՔԱԿ-ը պաշտոնապես տեղեկացրեց. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: Հաշվի առնելով վերոգրյալը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության Շահագործողի վկայականը եւ տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար...»: Բայց եթե ուսումնասիրություններն անցկացվել են հունվարի կեսերին, անցած նոյեմբերի կեսերին ինչի՞ հիման վրա ավիաընկերության Yak-42D-ի լիցենզիան կասեցվեց:

3. 2019թ. նոյեմբերի 10-ին ՔԱԿ-ը տեղեկացրեց, որ 6 ամսով կասեցվել է նաեւ «Տարոն-Ավիա» ընկերության լիցենզիան, որին ի պատասխան, ընկերությունը հայտարարեց առհասարակ գործունեությունը դադարեցնելու մասին:

4. Դեկտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Եվրոպան՝ Եվրահանձանաժողովի ավիացիոն անվտանգության կառույցի մակարդակով ուժեղացված վերահսկողություն է սահմանել ՔԱԿ-ի նկատմամբ: Այն ժամանակ ՔԱԿ-ի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը պատճառների մասին նման պարզաբանում տվեց. խնդիրը «միանգամից առաջացել է» այն բանից հետո, երբ «Տարոն Ավիան», «Ատլանտիս Եվրոպական Ավիաուղիներ» եւ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունները դիմել են` դեպի Եվրոպա թռիչքների թույլտվություն ստանալու համար: Ըստ Ռեւազյանի` «Ավիակոմպանիա Արմենիան» անցել է այդ աուդիտը, «Ատլանտիս Եվրոպական Ավիաուղիները» եւս, բայց որոշ խնդիրներով, իսկ «Տարոն Ավիան» չի անցել` «Բացահայտվել են շատ լուրջ խնդիրներ, որոնք ուղիղ ազդել են թռիչքային անվտանգության վրա»: Նա հատուկ ընդգծեց` հենց «Տարոն Ավիայում» Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության ուսումնասիրություններից հետո է, որ ՔԱԿ-ը եւս ստուգել է ընկերությանը ու դադարեցրել լիցենզիան: Ընդ որում, ըստ Տաթեւիկի, դա եղել է «Տարոն Ավիայի» հետ համատեղ որոշում, ու նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց ընկերությանը, որ՝ «Առաջին հերթին իրենք դրել են Հայաստանի անունը եւ ոչ իրենց անձնական, կոմերցիոն խնդիրները, եւ համատեղ որոշել ենք՝ ավիաընկերությունը փակել, որ որեւէ ավիաընկերություն Հայաստանում չհայտնվի «սեւ ցուցակում»»: Մինչդեռ նույն օրերին Տաթեւիկի տեղակալն ամեն կերպ համոզում էր, որ «Տարոն Ավիան» չի ցանկացել թռիչքները շարունակել, քանի որ մրցակցային անհաղթահարելի խնդիրներ ուներ նույնպես Գյումրիից ՌԴ թռչող «Պոբեդայի» հետ, այսինքն, նրանցից մեկը պարզապես ստում էր: «Հավատանք» Տաթեւիկին՝ ֆիքսելով. երբ «սիրուն աղջկը» պնդում էր, որ հայկական ավիացիայի միակ խնդիրը «Տարոն Ավիայի» հետ էր, ուրեմն` ընկերության գործունեության դադարեցմամբ պետք է լուծվեր: Այստեղ պարզագույն հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չլուծվեց, եւ հիմա հայաստանյան բոլոր ավիաընկերություններն են հայտնվել «սեւ ցուցակում», այդ թվում` նաեւ նրանք, որոնք հաջողությամբ հաղթահարել էին եվրոպական լիցենզավորումը: Սակայն միաժամանակ Տաթեւիկը, միգուցե ենթագիտակցորեն, մեկ այլ հետաքրքիր միտք ընդգծեց, որը, թերեւս, պետք է համարել ներկայիս վիճակի խորքային պատճառը: «Ունեցել ենք մի քանի ավիաընկերություն եւ այսօրվա դրությամբ ունենք մեկ ավիաընկերություն, որը շարունակում է չվերթներ իրականացնել աֆրիկյան տարբեր պետություններում, որտեղ հսկողությունը բավարար չէ: Միաժամանակ, համարյա անհնար է Հայաստանից պատշաճ հսկողություն անել չգիտեմ Սոմալիում կամ Չադում, Սուդանում, դրա համար մենք այդ ուղղությունով աշխատում ենք, որ այլեւս չունենանք որեւէ ավիաընկերություն, որը Հայաստանում է գրանցված եւ չվերթներ է իրականացնում դրսում»: Զուտ բիզնես առումով նման հայտարարությունը սովորական անգրագիտություն է. աշխարհի բազում, այդ թվում՝ ամենազարգացած երկրներում գրանցված ավիաընկերությունները, նավերը եւ այլն մեծ մասամբ գործում են իրենց գրացման վայրից դուրս, եւ ոչ մեկը դրանից չի բողոքում: Իսկ գրանցման վայրի մարմինները շատ լավ էլ վերահսկում են, ու եթե Տաթեւիկը չի կարողանում վերահսկել, պարզապես հավելյալ անգամ ապացուցում է, որ այս ոլորտում նա գործ չունի, միայն վնաս է տալիս: Այն պարզ պատճառով, որ եթե հայկական ավիաընկերությունները գործեն միայն Հայաստանում, մնան մեր տեղական փոքրիկ շուկայի հույսին, նրանք պարզապես չեն կարող գոյատեւել: Այսինքն, միայն Տաթեւիկի այս միտքը բավական է համոզվելու համար, որ նրա ուզածը ոչ թե հայկական ընկերությունների զարգացումն է, այլ ոչնչացումը: Սակայն սա թեմայից դուրս: Իսկ թեմայի շրջանակներում այս հարցն է. բայց ի՞նչ կապ ունեն աֆրիկյան թռիչքները եվրոպական արգելքի հետ: Եթե եվրոպացիներն ուսումնասիրել են հայաստանյան երեք ընկերությունները եւ «Տարոն Ավիայի» պատճառով են պատժել ՔԱԿ-ին, ինչո՞ւ Տաթեւիկը գնաց-հասավ աֆրիկաները, առավել եւս, որ, հիշեցնենք, այդտեղ թռչող վերջին հայկական ավիաընկերության ինքնաթիռներից մեկի լիցենզիան այդ պահին արդեն իսկ կասեցված էր, մյուսն էլ՝ ընթացքի մեջ: Ընդ որում, այստեղ Տաթեւիկը թույլ տվեց մեկ բացահայտ կեղծիք եւս: Ըստ նրա. ««Տարոն Ավիան» էլ է չվերթներ իրականացնում Աֆրիկայում»: Ո՛չ, «Տարոն Ավիան», ըստ ավիացիոն ռեեստրի, հիմնականում Գյումրիից թռչում էր Ռուսաստան: Իսկ այդ ժամանակահատվածում Աֆրիկայում (Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն) թռիչքային թույլտվություն (An-26 ինքնաթիռով) ուներ միայն «Մարս Ավիան»:

5. Ինչո՞ւ էր Տաթեւիկը համառորեն շահարկում Աֆրիկայի թեման, ի՞նչ կապ ունեն աֆրիկյան այդ թռիչքները հայկական ընկերություններին եվրոպական լիցենզիայից զրկելու հետ, դեռ կվերադառնանք: Մինչ այդ հաջորդ փաստը: Գրեթե անմիջապես էլ, այսինքն՝ անցած դեկտեմբերին ՔԱԿ-ում սկսվեց պաշտոնանկությունների շարան: Եթե Տաթեւիկը պնդում էր, թե ՔԱԿ-ում ամեն ինչ հոյակապ է, մեղավոր էր միայն «Տարոն Ավիան», ավելին, որ ընկերության հայրերանվեր դիրքորոշման արդյունքում այդ խնդիրն էլ լուծվեց, ուրեմն ինչպե՞ս հասկանանք այդ պաշտոնանկությունները:

Նիկոլը միացավ Տաթեւիկի խաղին

6. Այս ֆոնին էլ՝ եվրոպական «կարմիր քարտից» հետո մեջ մտավ վարչապետ Փաշինյանը՝ նման ցնցող մտքերով. «Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ: Այս փաստերի հետ կապված զանգեր են եղել, եւ Քաղավիացիայի պաշտոնյաները, ենթադրելի կոռուպցիոն պատճառներով դրանք թաքցրել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանից եւ կառավարությունից: Այս ամեն ինչի արդյունքում է տեղի ունեցել այս պատմությունը»:

Այս կերպ Նիկոլը, ըստ էության, ներկայացրեց տեղի ունեցածի բոլորովին այլ պատճառներ, քան դեկտեմբերին ասում էր Տաթեւիկը, այսինքն՝ նրան անուղղակիորեն մեղադրեց ստախոսության մեջ: Նկատի ունենք հետեւյալը. Նիկոլի խոսքից ստացվում է, որ եվրոպացիները հայկական ընկերություններին եւ ՔԱԿ-ին պատժել են, քանի որ նախ՝ ՔԱԿ-ում եղել են «հանցավոր անփութություն» թույլ տված պաշտոնյաներ, իսկ հիմնական պատճառը կապված է աֆրիկյան երկրներում ապօրինի գործունեության եւ զենք վաճառելու հետ: Միգուցե, առավել եւս, որ Տաթեւիկն էլ իր հերթին էր այն ժամանակ խոսում Աֆրիկայից, եւ դա չի կարող պատահական լինել: Բայց Նիկոլի ասածով այս պատմությունը շատ ավելի բարդ տեսք է ստանում, քանի որ օրակարգում է մնում մեկ պարզագույն հարց՝ իսկ Եվրահանձնաժողովի ի՞նչ գործն է, թե հայաստանյան ինչ-որ ավիաընկերություն Աֆրիկայում ինչ է վաճառում, առավել եւս, որ դրա գործունեությունը կասեցվել է: Ավելին, եթե մեկը միջազգային հանցանք է գործել, դրա համար կա Ինտերպոլ, ապա` այն երկրների արդարադատությունը, որտեղ հանցանքը գործել են: Էլ չասած, որ Աֆրիկայում այդ պահին թռչող հայաստանյան միակ ավիաընկերությունը՝ «Մարս Ավիան», եվրոպական թռիչքների համար միտք անգամ չուներ դիմել, որ դրանից ելնելով, եվրոպացիները մտահոգվեին: Կամ եթե Աֆրիկայում ինչ-որ ընկերության թռչելը կարող է պատճառ դառնալ, որ Եվրոպա չթողնեն տվյալ երկրների մյուս բոլոր ավիաընկերություններին, ապա պարզապես Եվրոպա որեւէ թռիչք որեւէ երկրից այլեւս չէր լինի: Նկատի ունենք, որ Աֆրիկայում որ երկրի դրոշի տակ ասես, որ չեն թռչում ու զենք վաճառում, եւ այդ բոլորին թողած, եվրոպացիները միայն Հայաստանի՞ն են պատժում, ինչո՞ւ: Եվ անմիջապես այն բանից հետո, երբ հայաստանյան այն մյուս երկու ավիաընկերություններին եվրոպական թռիչքների թույլտվություն էին տվել:

7. Վերջապես, այս ամենի ֆոնին հրաժարական տվեց վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, որը, թերեւս, այս պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկն է:

Շարունակությունը՝ «Իրավունքի» վաղվա համարում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին