ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԷՐ ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ

Արխիվ 16-20

«Բիզնես օնլայնի» հարցերին պատասխանելով՝ ռուսաստանյան ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Պանարինն ուշագրավ փաստեր է ներկայացրել՝ կորոնավիրուսի հնարավոր ծագումնաբանության մասին:

– Իգոր Նիկոլաեւիչ, արդեն մի քանի շաբաթ է, ինչ վերլուծում եք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ո՞րն է ձեր անձնական տպավորությունը. արդյոք դա բնական կամ արհեստական ծագման վիրո՞ւս է:

– Այս առումով ես կարդում եւ հետեւում եմ տարբեր տեսակետների, բայց իմ վարկածն այն է, որ COVID-19-ը, իհարկե, կենսաբանական զենք է: Դժբախտաբար, ես գործնականում կասկած չունեմ այդ մասին: Այն արհեստական ծագում ունի, ինչպես այս տեղեկատվական ալիքը, որը բարձրացվել է դրա շուրջ:

– Բայց այս դեպքում ո՞ւմ եք տեսնում որպես` կենսաբանական զենք կորոնավիրուսի հնարավոր մշակողների թվում: Որո՞նք են անուղղակի նշանները, ապացույցները:

– Ասենք, որ «VeteransToday»-ը՝ ԱՄՆ բանակի եւ հետախուզության վետերանների կայքը (ոչ միայն դա, այն առավել համակարգված է) բավականին երկար ժամանակ է բարձրաձայնում այս վարկածի մասին: Ավելին, այս պորտալը վկայակոչում է փաստաթղթեր, որ COVID-19-ի մշակումը ավարտվել է 2015 թվականին: Այն կենտրոններից մեկը, որտեղ գտնվում էին գաղտնի լաբորատորիաները, հիմնված էր Հյուսիսային Կարոլինայում, մյուսը՝ Հարվարդում, իսկ երրորդը՝ Արկանզասում: Ըստ ամերիկյան հետախուզության վետերանների` նոր կենսօջախը ստուգելու փորձեր են անցկացվել Մեծ Բրիտանիայում (ներառյալ Քեմբրիջի համալսարանում), որտեղ դրանք ֆինանսավորվել են Բիլ Գեյթս հիմնադրամի կողմից, ինչպես նաեւ Ավստրալիայում եւ Կանադայում: Ավելին` որոշ բաղադրիչների փորձարկումներ իրականացվել են Վրաստանի եւ Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում: Ինչպես նշում է աղբյուրը, նման բան, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել նաեւ չինական Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտում, որը, ի դեպ, ֆինանսավորվել է Սորոսի կողմից, որտեղ հետագայում ի հայտ է եկել վարակի էպիկենտրոն: Չնայած սա եւս մեկ հարց է՝ կա՞ր արդյոք էպիկենտրոն: Կա ապացույց, որ ամերիկացի բժիշկներից մեկը 2019-ի նոյեմբերին տառապել է կորոնավիրուսից, եւ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ նախքան նրանք հայտնաբերեցին այս վարակը Չինաստանում:

(Մեջբերում «VeteransToday» կայքից. «Կան զգալի անուղղակի ապացույցներ, որ COVID-19-ի այս համաճարակը կենսաբանական զենք էր, որը տեղակայվեց հիմնականում Չինաստանի եւ Իրանի դեմ, բայց հակադարձեց իր ստեղծողների դեմ: Ավանդաբար փորձագետները թերահավատորեն էին վերաբերվում կենսաբանական պատերազմին հենց այն պատճառով, որ այն միտում ունի «ցատկել», ինքնուրույն հարվածել եւ վերադարձներ ստեղծել»):

– Եվ ո՞վ կարող է լինել այդպիսի լայնածավալ աշխատանքի պատվիրատուն:

– Ինչպես ենթադրվում է՝ «Microsoft»-ի նախկին ղեկավարը եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը (2009-ից 2016 թվականը` ամենահարուստը՝ ըստ «Forbes»-ի)՝ Բիլ Գեյթսը եւ այսպես կոչված բարերար Ջորջ Սորոսը: Նկատի ունեցեք, որ Գեյթսը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հիանալի ընկերն է եւ Քլինթոնի կլանի (այսպես կոչված՝ Քլինթոնիտների) գլխավոր հովանավորը: Բացի այդ, այն, ինչ ես անվանում եմ «խորքային պետություն» իր կենտրոնով՝ Լոնդոնով, սերտորեն կապված է երկուսի հետ: Դեռեւս 2020 թվականի հունվարին ես առաջ քաշեցի այն վարկածը, որ այս խաղի «շտաբը» (եթե կարող եմ այդպես ասել) գտնվում է բրիտանական տխրահռչակ Սոլսբերի քաղաքում ու կոչ արեցի, որ միջազգային տեսչություն ուղարկվի այնտեղ:

Ի դեպ, դեռ հազիվ էր սկսել կորոնավիրուսը ծավալվել, որ «Իրավունքը» եւս առիթ ունեցավ եզրակացություններ հայտնել, որ ինչպես վիրուսը, այնպես էլ դրա շուրջ ծավալված աղմուկն արհեստական ծագում ունի: Իսկ թե ինչ նոր զարգացումներ ենք ֆիքսել այդ ամենի շուրջ, կներկայացնենք մեր վաղվա տպագիր համարում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին