Պուտինը հայտնել է, որ ՌԴ-ում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռևս չի անցել. «ՌԻԱ Նովոստի»
Արխիվ 16-20Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի պիկը դեռևս չի անցել․ ապրիլի 13-ին երկրում գրանցվել է վարակման 18 000 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Փորձագետների գնահատականով՝ Ռուսաստանում հիվանդության պիկը դեռևս չի անցել։ Ապրիլի 13-ին Ռուսաստանում գրանցվել է վարակման 18 328 դեպք։ Ցավոք՝ կյանքից հեռացել է 148 մարդ, ապաքինվել է 2558-ը»,- նշել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը երեքշաբթի մասնակցել է Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հետ տեսակապի միջոցով տեղի ունեցած արտահերթ ժողովին:
Ավելի վաղ հայտնի էր, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 120 436-ի, գրանցվել է վարակման 1 934 070 դեպք, ապաքինվել է 456 563 մարդ։

