Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք. Երթուղային տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացրել

Արխիվ 16-20

Երթուղային տաքսիների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում՝ բողոքելով, որ արտակարգ դրության ընթացքում հարկադիր պարապուրդի են մատնված և ներգրավված չեն կառավարության սոցիալական ծրագրերից և ոչ մեկում։

«Ուզում ենք հասկանալ, թե ով է մեզ վճարելու, թող կառավարությունից մարդ գա, որ բացատրություն տա։ Ոչ թռչուն եմ՝ թռնեմ գնամ, ոչ էլ անասուն եմ՝ խոտ ուտեմ, հաց տվեք։ Տանը միակ աշխատողը ես եմ, երեխեքին ինչ ասեմ, ասեմ մի ամիս հաց մի կերե՞ք։ Որ շոֆեռ ենք, մեզ բանի տեղ չեն դնում», - ասաց երթուղային տաքսու վարորդներից մեկը։

Վարորդներն ասացին, որ շուրջ 250-ից ավելի վարորդ այս պահին հարկադիր պարապուրդի է մատնված։

«Շատ մարդիկ վարձով են ապրում, չեն հասկանում՝ ինչ անեն, որտեղից մուծեն էդ վարձը։ Բոլորն էլ վարկեր ու ապառիկներ ունեն։ Հացի խնդիր լուծելու հարց ունենք», - ասացին վարորդները։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝  դիմել են իրենց տնօրինությանը:

«Տնօրինությունից էլ ասում են՝ հարգելիս, եթե կառավարությունը մեզ փոխանցի, մենք էլ ձեզ կփոխանցենք։ Եթե կառավարությունը չի փոխանցում, ծրագիր չի հատկացնում տրանսպորտի ոլորտին, տնօրինությունն ինչ պետք է մեզ պատասխանի», - ասացին վարորդները։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին