56.17%-Ը ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԱՆԵԼ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 16-20Ազգային ժողովը երեկ ընդունեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշում: 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը կշարունակվի ապրիլի 14-ից ժամը՝ 17:00-ից եւ կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը՝ 17:00-ն՝ պահպանելով երկրում գործող խիստ սահմանափակումների ռեժիմը: Ստեղծված իրավիճակում, թե արդյոք սա իշխանության կողմից ընդունված ամենաճիշտ ու արդյունավետ լուծումն էր, եւ արտակարգ դրության խիստ սահմանափակումները պե՞տք է շարունակվեն, «Իրավունքը» դեռեւս մարտի 27-ից առ այսօր փորձել է պարզել հանրության տեսակետը՝ Iravunk.com-ում անցկացվող սոցհարցման միջոցով: Այսպիսով՝ հարցմանը մասնակցել է 162 մարդ, որից 22.84%-ի կարծիքով՝ այո, պետք է արտակարգ դրությունը շարունակվի, հետեւաբար՝ մնացեք տանը: Ավելին՝ 9.26%-ը գտնում է, որ խիստ սահմանափակումները ճիշտ չեն: 4.94%-ը պնդում է, որ տանը մնալու սահմանափակումը պետք է հանել, մնացածը՝ թողնել: 6.79%-ը պատասխանել է, թե արդեն չգիտի՝ ինչն է ճիշտ: Իսկ 56.17%-ը շեշտում է, որ պետք է հանել արտակարգ դրությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

