«ՍԱ ԲԱՆԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՔԱՅԼ ԷՐ»

Արխիվ 16-20

Համացանցը ողողված է մի ԼԳԲՏ-ականի տեսանյութով ու լուսանկարներով, որտեղ վերջինս պարում է ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայոց բանակի համազգեստով: Եվ մինչ ողջ հանրությունը քննադատում է այս երեւույթը, երեկ ի պաշտպանություն վերոնշյալի՝ հանդես եկավ հայտնի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը ժամանակին նաեւ ԱԺ ամբիոնից էր ելույթ ունեցել: Նա ուղղակիորեն կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե «հանգիստ նստեք տեղներդ»: Այս ամենի շուրջ «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

– Պարոն Եղիազարյան, ըստ Ձեզ, սա բանակի դեմ ուղղված միտումնավո՞ր քայլ էր:

– Միանշանակ միտումնավոր քայլ էր, որովհետեւ չեմ կարծում, որ կա այն աստիճանի դեբիլ, որը չի հասկանում, թե ինչ ռեակցիա սա կարող է առաջացնել: Իսկ գիտակցելով անել նման քայլ՝ նշանակում է, որ կազմակերպված էր: Իհարկե, չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչ շրջանակի կողմից, բայց այն, որ համազգեստի հանդեպ նման ծաղրանքն ուղղված էր բանակի արժեզրկմանը, միանշանակ կարող եմ պնդել, ընդ որում՝ ոչ թե ակամա, այլ գիտակցված քայլ էր:

– Թե որ շրջանակի կողմից էր կազմակերպված, կամաց-կամաց ուրվագծվում է: Երեւույթին արդեն իր աջակցությունն է հայտնել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը: Չե՞ք կարծում, որ սա հետեւանքն է նրա, որ ԱԺ ամբիոնից թույլ տրվեց, որպեսզի տրանսգենդեր ելույթ ունենա:

– Այո, այդ նույն շրջանակն է, որոնք այլ «արժեքային» համակարգի փոփոխություններ են ուզում բերել Հայաստան: Նրանք հանրության չնչին փոքրամասնությունն են կազմում, նույնիսկ մեկ-երկու տոկոսի չի հասնում այդ շերտը, բայց իրենց բարձրացրած աղմուկներով, մոտեցումներով այնպիսի տպավորություն են թողնում, թե իրենք հասարակության լուրջ ակտիվ եւ քանակային ինչ-որ տեսակ են, եւ պետք է հարգվեն իրենց իրավունքները՝ այն դեպքում, երբ անգամ իրենց ապրելակերպը, տեսակը ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Մինչդեռ նրանք հրապարակայնացնելով իրենց կյանքը՝ փորձում են դրանով իրենց առկայությունը դարձնել ավելի հրապարակային եւ ընդունելի հանրության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թեմայի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին