ՆԱՌԱՆ ԱԺ-Ի ԱՄԲԻՈՆԻՑ ՔԱՀ-ՔԱՀ ԾԻԾԱՂՈՒՄ ԷՐ
Արխիվ 16-20Երեկ խորհրդարանական քննարկումների ժամանակ ԱԺ-ում Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ինչքան էլ տարօրինակ է, այդպես էլ չբարձրացրեց մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցը արտակարգ դրության ժամանակ: Իր փոխարեն դա անում էին հիմնականում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, եւ միակ բանը, որը զգուշորեն փորձեց նկատել Նառան, այն էր, թե ճիշտ կլինի մամուլին այլեւս չսահմանափակել: Սակայն այստեղ նա ընկավ բավականին ծիծաղելի իրավիճակի մեջ, երբ պարզվեց, որ նա քննարկվող նախագծին ծանոթ չէ, ու նրան «իմքայլականները» հուշեցին, որ կառավարության նախագծից այդ կետն արդեն հանված է, եւ իր հոգատարությունը` այլեւս ուշացած: Ընդհանրապես ելույթը բավականին ծիծաղ եւ աշխուժություն առաջացրեց ե՛ւ դահլիճում, ե՛ւ հենց իր` ելույթ ունեցողի մոտ: Բանն այն է, որ ելույթի ժամանակ նրան, հավանաբար ձեռ առնելու նպատակով, զանգում էր Սասուն Միաքելյանը, որը նստած էր դահլիճում, սակայն Նառային դա ոչ թե վրդովեց, այլ մի լավ ուրախացրեց, եւ նա երկար ժամանակ չէր կարող հանգստացնել իր ծիծաղը (իզուր չէր Ծառուկյանը ժամանակին ասում` Նառա, դու սուս), որը երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի մոտ այս դժնդակ եւ ծանր օրերին առնվազն իրավիճակին անհամապատասխան էր: Իսկապես, որ ներկայիս պատգամավորներին դժվար է պատկերացնել շարքային ժողովրդի ծանր վիճակը, եւ ոմանց այդ ամենը ծիծաղելի է թվում:
arm_news__Armenian_news

