Ֆրանսիայում ոստիկանությունը երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերել է 704 հազար կարանտինը խախտող. France Inter
Արխիվ 16-20Ֆրանսիայում ոստիկանությունը մարտի 17-ից սկսած բացահայտել է ինքնամեկուսացման ռեժիմի խախտման առնվազն 704 հազար դեպք, հայտարարել է ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները France Inter ռադիոյի եթերում:
Կաստաները հավելել է, որ իրավապահներն իրականացրել են մոտ 12 միլիոն ստուգում: Ֆրանսիայում ինքնամեկուսացման ռեժիմի խախտման նվազագույն տուգանքը 135 եվրո է:
Ավելի վաղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր մինչև մայիսի 11-ը համընդհանուր կարանտինի երկարաձգման մասին:
Ընդհանուր առմամբ՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդ է գրեթե 137 հազար մարդ, մահացել է՝ 15 հազարը:

