Պարոն Ավինյան գուցե դադարեցնե՞ք Սորոսի հարկային արտոնությունները
Արխիվ 16-202019թ. մարտի 1-ին (մարտի 1-ը սորոսականների համար հավանաբար ունի ինչ-որ գերբնական առանձնահատկություն) ՀՀ առաջին փոխվարաչեպտ Տիգրան Ավինյանը ստորագրել է մի որոշում, որով Սորոսի հայկական գրասենյակից եւ նրանից սնվող 18 սորասական հ/կ-ներից որոշել է չվերցնել հարկեր, մաքսատուրքեր եւ այլ վճարներ, որոնք պետք է համալրեին Հայաստանի պետական բյուջեն: Ծրագիրը մոտ 3,3 մլն դոլարի ծավալ ունի: Հետեւապես ծրագրի իրականացման ընթացքում պետական բյուջե մուծումները կազմելու են շուրջ 600 հազար դոլար: Բայց արի ու տես, որ Ավինյանը այդ ծրագիրն շնորհեց բարեհգործական կարգավիճակը եւ այդ 600 հազար դոլարը նվիրեց սորոսականներին: Ընդ որում, ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն որեւէ առնչություն բարեգործության հետ չունի: Այդ ծրագրով սորոսականները իրենց քթները խոթում, են մեր դպրոցական եւ բուհական կրթության համակարգի, առողջապահության, քրեական իրավունքի, պետական կառավարման համակարգի եւ այլ ոլորտներում: Սակայն բարեգործական որեւէ գործառույթ այդտեղ չկա: Ծրագիրը գործելու էմինչեւ 2020 թվականի վերջը: Հիմա հարց է ծագում արդյոք ի՞նչ նպատակով է Տիգրան Ավինյանը այսքան հոգատարությամբ ու քնքշությամբ վերաբերվում Սորոսի հիմնադրամին եւ ի՞նչ իրավունքով է 600 հազար դոլարը խլում մեր անապահով խավերից, հածմանդամներից, երեխաներից եւ նվիրաբերում Սորոսին:
Այս օրերին հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներ կորցնելով աշխատանքը եւ գների այս աճի պայմաններում հայտնվել են սոցիալապես սարսափելի պայմաններում: Գուցե ժամանակն է պարոն Ավինյան դադարեցնեք Սորոսի հովանավորությունը եւ պետության բյուջեին հասանելի գումարները փոխանցեք ամենաաղքատ եւ ամենատուժած ձեր համաքաղաքացիներին:
Իս ձեզ պարոն Փաշինյան այն ձեր հարցին, թե ձեռ եք առնում, պատասխանեք, որ ոնց որ թե դուք եւ ձեր պարետն եք ձեռ առնում հայ ժողովրդին ու ցույց ենք տալիս այն տեղը, որտեղից կարելի է գումարներ տալ հարյուր-հազարավոր կարիքավոր ձեր համաքաղաքացիներին:
Մեջբերենք Տիգրան Ավինյանի 86-Ա որոշումից այն հատվածը, որը վերաբերում է արհեստականորեն սորոսականներին հարկերից ազատելուն
|
Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է հարկային արտոնությունների ստացում՝ ապրանքների, սարքավորումների, գրքերի և գրականության, ուսումնական նյութերի ներմուծման և ձեռքբերման դեպքում մաքսային վճարներից և ԱԱՀ-ից ազատում, հեռահաղորդակցման և կապի ծառայությունների վարձավճարների ԱԱՀ-ից ազատում, տպագրական ծախսերի ԱԱՀ-ից ազատում, կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալության, հյուրանոցային, տրանսպորտային և այլ ծառայությունների ԱԱՀ-ից ազատում, տարեկան ֆինանսական աուդիտի ծախսերի ԱԱՀ-ից ազատում։ |
Ա. Հովհաննիսյան

