Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 296-ի․ Aliq.ge
Արխիվ 16-20Ապրիլի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ` Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 296-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում, փոխանցում է Aliq.ge-ն։ Վրաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է 20-ից ավելի դեպք:
296 պացիենտից 68-ն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4856 մարդ, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 458 պացիենտ: Վրաստանի քաղաքացիները, որոնց մոտ արտերկրում հաստատվել է կորոնավիրուս, տեղափոխվել են Վրաստան։ Նրանք 3-ն են:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ:

