Ինչպես է ոստիկանությունը խոչընդոտում գյուղաշխատանքներին. տեսանյութ
Արխիվ 16-20Թեեւ Նիկոլը ու իր պարետ Ավինյանը հայտարարում են, թե ամեն ինչ պետք է անել գյուղատնտեսական աշխատանքները խթանելու համար եւ որ իբր արտակարգ դրությունը չպետք է խոչընդոտի գարնանային աշխատանքներին իրականությունը լրիվ հակառակն է:
Մեզ հայտնի դարձավ, թե ինչպես ոստիկանը նախ կոպիտ է խոսում ՀՀ քաղաքացու հետ եւ ապա` տուգանքի արձանագրություն կազմում, երբ վերջինս նրան բացատրում էր, թե գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում փչացել է էլեկտրական սղոցը եւ նա հենց այգուց բանվորական շորերով նստել է ավտոմեքենա, որպեսզի սղոցը տանի մոտակա արհեստանոց նորոգի եւ արագորեն վերադառնա գյուղատնտեսական աշխատանքներին: Քանի որ ֆերմերը շտապում էր եւ գործը մի 15 րոպեի պատմություն էր նա չի փոխել իր բանվորական շորերը եւ թողել է տեղափոխման թերթիկը իր առօրյա հագուստի գրպանում: Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում, ինչպես հնարավոր է լրացնել այդ անիծյալ թերթիկները, քանի, որ ահընդհատ տեղաշարժվելու անհրաժեշտություն է շագում: Սակայն ոստիկանը տեսնելով թե՛ բանվորական շորերը, թե՛ սղոցը անդրդրվելի էր ֆերմերին պատժելու իր մոլուցքի մեջ: Ընդ որում, մայորը չգիտես որ իրավունքով քաղաքացու հետ խոսում էր դու-ով, պահանջում, որպեսզի քաղաքացին չնկարահանի իրենց զրույցը, ապօրինաբար պնդելով, թե. «Դու դրա իրավունքը չունես, ինձ մի նկարի»:
Հիմա ուզում ենք հարց տալ Նիկոլին ու Տիգրանին. սա՞ է ձեր աջակցությունը գյուղատնտեսական աշխատանքներին: Ավելի լավ չի՞ ասեք թե դա էլ է արգելված, քան թե մարդկաբց գցեք կրակը: Մարդիք ձեր համար հո տուգանելու մատերիալ չե՞ն, թ՞ե չգիտեք բյուջեն ինչպես լցնել: Մի հարց էլ ուզում ենք տալ նորաթուխ ոստիկնապետին արդյոք այսպե՞ս եք պայքարում կորոնավիրուսի դեմ եւ ի՞նչ իրավունքով է մայորը կոպիտ խոսում քաղաքացու հետ:
Ա. Հովհաննիսյան

