Վ․Սողոմոնյան.Ես ռեկորդակիր եմ Տեր-Պետրոսյանի հայտարարություններին արձագանքելու առումով, բայց այս անգամ իմ կարիքը չկար
Արխիվ 16-20
«5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ. «Ես բացարձակ ռեկորդակիր եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին արձագանքելու առումով։ Նախկին դեպքերում, հիմնականում, ստիպված եմ եղել հերքել կեղծիքները»։
Վ. Սողոմոնյանը նաեւ նշեց.«Երեկոյան էր հայտարարությունը տարածվել եւ երբ հաջորդ օրը տեսա, թե ինչ հեղեղ է արձագանքների, որոնք քննադատություն բնորոշելը շատ մեղմ կլինի, ուղղակի դաստիարակություն թույլ չի տա կրկնել դրանք, հասկացա, որ իմ կարիքը չկա, ես ընկածներին չեմ խփում։ Ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ նա մերժված նախագահ է։ Նախագահ, որի խոսքին ոչ ոք չի սպասում։ Հիմա, երբ այսքան ասվում է նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին, որին, փաստաբանների ձեւակերպմամբ, ավելացել է խոշտանգումը, դու այդ թեմայով ոչ մի բառ չես ասում քո հայտարարությունում, դու առնվազն անկեղծ չես»։

