«Առաջին գծում» նաեւ ոստիկաններն են. շատերի նյարդերն են պրկված. «Փաստ»

Արխիվ 16-20

«Համաճարակի այս օրերին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առանձնահատուկ ջերմությամբ եւ երախտագիտությամբ են արտահայտվում բուժաշխատողների հասցեին: Եվ դա լիովին արդարացված է: Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ «առաջին գծում» աշխատող այլ ոլորտների ներկայացուցիչներ եւս կան, որոնք գուցե ոչ բժիշկների չափ, սակայն դարձյալ վտանգում են իրենց առողջությունը: Նրանց թվում են նաեւ ոստիկանները, որոնք այս օրերին ապահովում են անվտանգությունն ու արտակարգ դրության ռեժիմի պահանջների կատարումը: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, դեռեւս մեկ ամիս առաջ, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանապետ Արման Սարգսյանն առանձնահատուկ շեշտել է ոստիկանների՝ քաղաքացիների հետ շփման մշակույթի հարցը: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր լրագրողները Երեւանի փողոցներում եւ Երեւան մտնող «պոստերի» մոտ փորձել են մեր քաղաքացիներից ճշտել, թե ինչ խնդիրներ կան այս առումով: 

Ուշագրավ է, որ մշտապես ոստիկանությունից դժգոհելու սովորություն ունեցող մեր հասարակության զգալի մասը, ավելի ստույգ՝ մեր զրուցակիցների գերակշիռ մեծամասնությունը հատկապես ընդգծում էր ոստիկանների բարեկիրթ վերաբերմունքի մասին:

Մեր լրագրողներն էլ մի քանի անգամ ականատես եղան, որ նույնիսկ այն դեպքում, երբ որեւէ քաղաքացի ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում օրենքի սահմաններում տուգանվելու կամ տուն վերադառնալու կոչի պատճառով, ոստիկանները պահպանում էին սառնասրտությունն ու քաղաքավարությունը:

 Սա կարեւորվում է հատկապես այն տեսակետից, որ այս օրերին, երբ շատերի նյարդերն են պրկված, ոստիկանների զսպվածությունը մեծ նշանակություն է ստանում»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին