Զիդանը բժշկական սարքավորումներ է ձեռք բերել Ալժիրի հիվանդանոցի համար
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր աջակցությունն է ցուցաբերել Ալժիրին կորոնավիրուսի համաճարակի այս ծանր ժամանակահատվածում՝ հաղորդում է RMC-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետն իր իսկ բարեգործական կազմակերպության միջոցով բժշկական սարքավորումների 5 լրակազմ է նվիրաբերել Ալժիրի հիվանդանոցներից մեկին։
Հիշեցնենք, որ Զիդանն արմատներով Ալժիրից է։ Նրա ծնողները Ֆրանսիա են գաղթել 1953 թվականին՝ պատերազմն սկսվելուց առաջ։

