Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Արխիվ 16-20Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» կուսակցության ներկայիս առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին, ով 2019 թվականի հուլիսի 25-ից ձերբակալված էր, Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է sputnik-georgia-ն:
Նշվում է, որ ազատազրկամ պատճառն է Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ անկարգություններին մասնակցելը։

