Գագիկ Համբարյան․Փաշինյանը հերթական անգամ ծաղրում է հասարակությանը

Արխիվ 16-20

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հակաճգնաժամային կոչված որոշումներից մեկը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակության լայն շերտերին վիրավորանք և ծաղրանք...
Տեսնելով, թե հարևան Վրաստանի իշխանություններն ինչպիսի սոցիալական հակաճգնաժամային փաթեթներ են ընդունել, դրան ի պատասխան Փաշինյանը որոշել է հերթական խեղկատակ որոշումն ընդունել՝ իր բնութագրմամբ՝ "222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով"...
Պարոն Փաշինյանը չի նշել իր դարակազմիկ գրառման մեջ, որ դա վերաբերում է փետրվար ամսին միչև 10 հազար դրամ գազ սպառած և մինչև 5 հազար դրամ լույս սպառողներին... Ըստ Փաշինյանի՝ իր այս մարդու ինքնասիրությունը ոտնահարող որոշումից կօգտվի 600 հազար քաղաքացի, որն, ըստ իս, վարչապետի հերթական ապատեղեկատվությունն է...
Փաշինյանի մատնանշած 7500 դրմաը՝ մաքսիմալ գումարն է, որով նա պատրաստ է աջակցել այդ փաթեթից օգտվողներին...
Դե էլ չասեմ, թե, օրինակ, Շիրակի մարզում փետրվարին ովքեր կարող են մինչև 10 հազար դրամի գազ սպառել. կամ այդ մարդիկ գազ չեն օգտագործում, կամ էլ Փաշինյանի մատնանշած բաժանորդները Հայաստանում չեն...
Փաշինյանի բացահայտած թվերն այնքանով են հետաքրքիր, որ հենց նա է բացահայտում, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսից ոչ պակասը աղքատ են...
Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը տարրական հեգնանք և ծաղրանք է հասարակության նկատմամբ...Ավելի լավ էր որևէ բան չաներ և չվիրավորեր մարդկանց՝ իր նախարարներին տալով 1,5 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար, իսկ ֆորս մաժորային իրավիճակում հայտնված հասարակության ինչ-որ մասին էլ փետրվար ամսվա համար խոստանար մաքսիմալ 7500 դրամ աջակցություն...
Ամոթ է...
Քանի որ Փաշինյանը շատ է սիրում գեղական ոճով թվաբանություններ անել, ես էլ մի օրինակ բերեմ...Ըստ Փաշինյանի "հաշվարկների"՝ Վրաստանի իշխանությունները գարնանային երեք ամիսների կտրվածքով 1 միլիոն 200 հազար էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր բաժանորդի պատրաստվում են փոխհատուցել հայաստանյան գներով մինչև 27 հազար դրամ, իսկ 650 հազար գազի յուրաքանչուր բաժանորդի՝ մինչև 83400 դրամ...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/627964881381861

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին