Նառան ԱԺ-ի ամբիոնից քահ-քահ ծիծաղում էր
Արխիվ 16-20Այսօր խորհրդարանական քննարկումների ժամանակ ԱԺ-ում Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ինչքան էլ տարօրինակ է այդպես էլ չբարձրացրեց մարդու իրավունքների զանգվածային խախտումների հարցը արտակարգ դրության ժամանակ։ Իր փոխարեն դա անում էին հիմնականում Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները եւ միակ բանը, որը զգուշորեն փորձեց նկատել Նառան, այն էր, թե ճիշտ կլինի մամուլին այլեւս չսահմանափակել։ Սակայն այստեղ նա ընկավ բավականին ծիծաղելի իրավիճակլի մեջ , երբ պարզվեց, որ նա քննարկվող նախագծին ծանոթ չէ ու նրան «իմքայլականները» հուշեցին, որ կառավարության նախագծից այդ կետը արդեն հանված է եւ իր հոգատարությունը այլեւս ուշացած։
Ընդհանրապես ելույթը բավականին ծիծաղ եւ աշխուժություն առաջացրեց եւ դահլիճում եւ հենց իր` ելույթ ունեցողի մոտ։ Բան այն է, որ ելույթի ժամանակ նրան, հավանաբար ձեռ առնելու նապատակով, զանգում էր Սասուն Միաքելյանը, որը նստած էր դահլիճում, սակայն Նառային դա ոչ թե վրդովեցրեց, այլ մի լավ ուրախացրեց եւ նա երկար ժամանակ չէր կարող հանգստացնել իր ծիծաղը ( ի զուր չէր, Ծառուկյանը ժամանակին ասում էր` «Նառա, դու սուս»), որը երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի վրա այս դժնդակ եւ ծանր օրերին առնվազն իրավիճկանին անհամապատասխան էր։ Իսկապես, որ ներկայիս պատգամավորներին դժվար է պատկերացնել շարքային ժողովրդի ծանր վիճակը եւ ոմանց այդ ամենը ծիծաղելի է թվում։
arm_news__Armenian_news

