Վահե Գրիգորյանը տանը մնալու կոչերին լուրջ չի՞ վերաբերվում
Արխիվ 16-20Մեր հավաստի տեղեկություններով, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը օրեր առաջ ՍԴ-ի կողմից հատկացված մեքենայով «շուրջերկրյա ճանապարհորդության» է դուրս եկել: Մեր աղբյուրը հայտնում է, որ Վահե Գրիգորյանն օրեր առաջ ՍԴ-ի կողմից հատկացված ավտոմեքենայով գնացել է քաղաք Ջերմուկ «մաքուր օդ շնչելու» և պիկնիկ անելու: Վերջինս հավանաբար օգտագործում է նաև այն 240 լիտր բենզինը, որ իրեն հատկացվում է ամեն ամիս աշխատանքի հաճախելու համար: Դե իսկ քանի որ Վահե Գրիգորյանն աշխատանքի հաճախելու մտադրություն չունի, իսկ նրա մերձավոր-իշխանականները նրան անգամ չեն ակնարկում, իր անգործության մասով, վերջինս էլ իր հերթին որոշել է վայելել կյանքը: Մեր աղբյուրը նաև հայտնում է, որ Վահե Գրիգորյանն ասել է, որ ինքը տանը մնալու կոչերին չի հետևելու, քանի որ դրա իմաստը չի հասկանում և լուրջ չի վերաբերվում կորոնավիրուս կոչվող վարակին:
Հ. Գևորգյան

