Հին ընկերներին Նոր Հայաստանում չեն մոռանում. «Կարգին Հայկոն»՝ «Կարգին Աշոտ»-ին աշխատանք է տվել
Արխիվ 16-20Չնայած ներկայիս իշխանությունների այն բոլոր հորդորներին և կեղծ կոչերին, որ Հայաստանում ԽԾԲ ինստիտուտներ այլևս չպետք է լինեն, այնուամենայնիվ վերջիններս իրենց կուրորեն հավատացողների, ծափահարողների և
իրենց անգործությամբ, խարդախությամբ հիացողների մեջքի ետևում այլ բաներ են անում: Մեր հավաստի տեղեկություններով, «Կարգին Աշոտը», որը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, նույն ինքը՝ «Կարգին Հայկոյի» Կարգին Հաղորդման կոլեգան է, դեռ ամիսներ առաջ ստացել է Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակցի պաշտոնը: Այս ամենը կլիներ տրամաբանական,եթե նախ «Կարգին Աշոտը» ունենար մասնագիտական կրթություն,ապա ինչպես նշված է,լիներ ուղղակի ՀՈԱԿ-ի աշխատակից:Մեր աղբյուրը փոխանցում է,որ «Կարգին Աշոտը», Աշոտ Մելոյանը Երևանի քաղաքապետարանում կոնկրետ հարցեր լուծող է աշխատում:Վերջինս Հայկ Մարությանի միջոցով բազմաթիվ մարդկանց աշխատանքի է տեղավորում,նաև աշխատանքից հեռացնում,ինչպես նաև աշխտանքի հաճախում ազատ գրաֆիկով,առանց ինչ-որ ավելորդ պատասխանատվության:
Հ.Գ Այս մարդիկ ամեն կերպ փորձում են մոլորեցնել հանրությանը, բազմաթիվ կեղծ կոչերով հանդես գալով, սակայն ինչպես բոլորս ենք տեսնում, Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի և շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների խնամի, ծանոթ,բարեկամ, ընկերներ սրընթաց առաջընթաց են ապրում, քթած ունենալով ընչազուրկ ժողովրդի վրա:
Հ.Գևորգյան

