Ժ. 13.00-13.30-ի սահմաններում տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ և կքննարկվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին հարցը. Արարատ Միրզոյան
Արխիվ 16-20ԱԺ-ն ավարտեց արտահերթ նիստի օրակարգում ներառված երկու հարցերի քննարկումն առաջին ընթերցմամբ, նախագծերն ընդունվեցին, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ըստ ընթացակարգի՝ 3 ժամ է նախատեսված առաջարկների ընդունման համար, որից հետո տեղի կունենան երկրորդ ընթերցումները:
Իսկ այս ընթացքում կառավարությունը նիստ է անցկացնում, և գուցե ԱԺ-ում հատուկ նիստի կարիք լինի, ըստ այդմ, չի բացառցվում, որ ժ. 13.00-13.30-ի ընթացքում տեղի ունենա ԱԺ հատուկ նիստ և քննարկվի արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին հարցը:

