Տուգանքների մուծումը կկիրառվի արտակարգ դրությունրց հետո. ԱՆ նախարար
Արխիվ 16-20Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
✅Սիրելի՛ հայրենակիցներ
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը:
Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
✅Նշածս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:
‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:

