Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարական է տվել
Արխիվ 16-20Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է իր Թվիթերյան միկրոբլոգում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրաժարականի որոշումը Սոյլուն ընդունել է Թուրքիայում 48-ժամյա պարետային ժամ սահմանելուց հետո։
«Հանգստյան օրերին կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված պարետային ժամի կատարման պատասխանատվությունն ամբողջովին կրում եմ ես։ Լուսանկարները (փողոցներում մարդկանց բազմությունը պատկերող), որոնք հայտնվել էին (ուրբաթ երեկոյան՝ պարետային ժամ սահմանելուց առաջ), չէին համապատասխանում այն գործընթացին, որը վերահսկողության տակ էր։ Ես հրաժարական եմ տալիս»,- գրել է նա։

