Ի՞նչ պատիժ է սահմանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարանտինը խախտողների համար
Արխիվ 16-20Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատիժ է մտածել կարանտինի ռեժիմը խախտողների համար։ Կադիրովն առաջարկել է խախտողներին ուղարկել գյուղատնտեսական աշխատանքների: Այս մասին հայտնում է Чечня Сегодня-ն:
Կադիրովն անարդար է համարում պատժել ամբողջ ընտանիքին հարազատներից մեկի սխալի համար։
«Նա տանը չի՞ նստել, և դո՞ւրս է եկել: Դե, թող ամբողջ օրն աշխատի դաշտում և օգուտ բերի: Մենք նրան աշխատանք կգտնենք», – նշել է Ռամզան Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ խախտողները չեն վերադառնա տուն մինչև համաճարակի ավարտը:

