«Հարի Փոթերի» աստղը պատրաստվում է հայր դառնալ
Արխիվ 16-20Դերասան Ռուպերտ Գրինտն ու նրա սիրեցյալ Ջորջիա Գրումը պատրաստվում են ծնողներ դառնալ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը ։
Համացանցում վերջերս հայտնվել են լուսանկարներ, որոնցում երեւում է, որ 31-ամյա դերասանի ընտրյալի կերպարը նկատելիորեն կլորացել է։ Զույգի ներկայացուցիչը հաստատել է այդ տեղեկությունը։
«Ռուպերտ Գրինտն ու Ջորջիա գրումը ուրախ են հայտնել, որ սպասում են երեխայի եւ խնդրում են հարգել անձնական կյանքի իրենց իր վունքը», — հայտարարել Է նա լրագրողներին:
Հայտնի է, որ Գրինտը Գրումի հետ հանդիպում է 2011 թվականից։

