Էրդողանը հարված է հասցնում, որի պատասխանն ավելի հուժկու պետք է լինի. Կարեն Հովհաննիսյան

Արխիվ 16-20

Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին` համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաեւ դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը: Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսո Հայոց պատրիարք Գերաշնորհ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, ինչի մասին տեղեկացրել է Պատրիարքարանը: Թե ի՞նչ է թաքնված Էրդողանի այս «մարդասիրական» ականի տակ, «Իրավունքը» պարզեց թուրք-քրդական հարցերով անկախ փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը:

– Էրդողանի, այսպես ասած, «բարեկամական» ժեստին սպասում էի հենց այն պահից, երբ մեր երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: Սակայն Էրդողանը շատ ավելի դիվանագիտորեն մոտեցավ եւ այս ժեստը կատարեց այն պահին, երբ հենց իր երկրի ներսում խնդիրներ կային, մասնավորապես` որոշակի նահանգներում կոնկրետ դեղորայքների եւ բժշկական այլ պարագաների պակաս կա: Այս առումով էրդողանը, կարծես թե, լուծեց առնվազն  երկու հարց. առաջինը` ներքին լսարանին փորձում է ապացուցել, որ այնքան են իրենք ապահովված բժշկական սարքավորումներով, դեղորայքով, որ կարող են անգամ Հայաստանին օգնություն առաջարկել, եւ երկրորդ` փորձում է աշխարհին ցույց տալ, թե այնքան հումանիտար է, որ կարող է, մեղմ ասած, դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրին կամ թշնամի երկրին առաջարկել նմանատիպ մարդասիրական օգնություն: Եվ հետաքրքիր է այն, որ էրդողանի այդ մեսիջը կատարվեց ոչ թե ինչպես ընդունված է` Առողջապահության միջազգային կազմակերպության միջնորդությամբ, այլ` հենց կոնկրետ Հայ Առաքելական եկեղեցու միջնորդությամբ կամ խողովակներով:

– Ինչի՞ մասին է սա փաստում:

– Իրականում Էրդողանը սրանով փորձում է ցույց տալ, որ այնքան է մտերմացել պատրիարքի հետ, որ կարող է հենց ուղիղ երկխոսության գնալ Հայաստանի հետ ու առաջարկել այդ օգնությունը: Այսինքն` փորձ է կատարվում ցույց տալ, թե եթե ուզենք, կարող ենք ինքնուրույն գնալ երկխոսության` ուղիղ ճակատով:

– Այս դեպքում` պե՞տք է պետական բարձր մակարդակով արձագանք լինի էրդողանական մեսիջներին, թե` ոչ:

– Գտնում եմ, որ պատադիր պետք է պատասխան հնչի մեր կողմից, եւ այն պետք է լինի` դիվանագիտորեն հավուր պատշաճի: Առաջին հայացքից գուցե թվում է, թե Էրդողանը մարդասիրական որեւէ քայլ է կատարում, բայց իրականում հարված է հասցնում: Հետեւաբար, մենք էլ պետք է փորձենք այդ հարվածին ավելի հուժկու հարվածով պատասխանել: Ճիշտ է, շատ փորձագետներ ասում են, թե պետք չէ պատասխանել, բայց ես պնդում եմ հակառակը` մենք պետք է անպայմանորեն պատասխանենք, եւ այն շատ ավելի հուժկու պետք է լինի, քան Էրդողանի այդ առաջարկը:

– Ինչո՞ւ նախկինում նման առաջարկներ չէին հնչում Էրդողանի կողմից, ինչո՞վ է այս փուլը նպաստավոր նման ցինիզմի համար:

– Էրդողանը պարզապես փորձում է օգտվել համավարակի հետ կապված իրավիճակից, որպեսզի հետագայում, այսպես ասած, արտաքին քաղաքականության մեջ կարողանա մեջբերել, թե` այ տեսեք, ես այսպիսի քայլ եմ կատարել: Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, էրդողանը փորձում է իր ներքին լսարանին հանգստացնել, որ իրենք ապահովված են ամեն ինչով` այն աստիճանի, որ նույնիսկ կարող են դեղորայքով եւ բժշկական պարագաներով ապահովել Հայաստանի նման երկրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին