​​​​​​​Ապրիլի 13-ից արտակարգ դրությունը հիմնականում թիրախ է դարձնելու անհատական ազատությունները. Ռ. Մարգարյան

Արխիվ 16-20

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրվելու են, միեւնույն ժամանակ հավելելով, որ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը: Նկատի առնելով գործունեության այն տեսակները, որ թույլատրված էին արտակարգ դրության ժամանակ եւ նրանք, որոնք թույլատրվում են երկուշաբթի օրվանից, պարզ է դառնում, որ մեծ տոկոսով վերականգնվում է մինչեւ արտակարգ դրությունը գոյություն ունեցող իրավիճակը: Հետեւաբար խոշոր տոկոսով վերացվելու են նաեւ քաղաքացիների տեղաշարժի համար նկատի առնված սահմանափակությունները», - այս մասին գրում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հարց է ծագում, որ եթե իրապես դեռ նույն թափով շարունակվում է կորոնավիրուսի վտանգը եւ այնպես, ինչպես նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտարարել, անվերահսկելի է դարձել, ինչի պատճառով էլ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը, ի՞նչ իմաստ ունի վերացնել գործունեության որոշ տեսակների արգելքը: Մեկտեղելով վարչապետի երկու հայտարարությունները կարելի է եզրակացնել, որ սկսյալ երկուշաբթի ապրիլի 13-ից արտակարգ դրությունը հիմնականում ներառելու է հանրահավաքների ու գործադուլների արգելքը, մամուլի կապակցությամբ գործադրվող սահմանափակությունները եւ ամենակարեւորը՝ հեռախոսազանգերի արձանագրումը: Փաստորեն, այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը, այլ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը՝ կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին