Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը.Այս պահին տեղի է ունենում Սուրբ Հարության պատարագը. Ուղիղ
Արխիվ 16-20Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Այս պահին տեղի է ունենում Սուրբ Հարության պատարագը։
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։

