Նա մարդ է սպանել, բայց մարդասպան չի

Արխիվ 16-20

Հետաքրքիր է՝ ի՞նչ կանեիք դուք, եթե, սպանելու նպատակով, ձեր վրա հարձակվողից պաշտպանվելու գեթ մի չնչին հնարավորություն ունենայիք, և այդ հնարավորությունը պայմանավորված լիներ միայն նրան չեզոքացնելով։ Կամ, ասենք, խաղաղ քուն մտած սպա Գուրգեն Մարգարյանը մի հրաշքով զարթներ հենց այն պահին, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացինը ճոճում էր օդի մեջ՝ իր թուրք յաթաղանակիր նախնիների օրինակով, քնած մարդուն կացնահարելու համար։ Ի՞նչ կաներ հայ սպան, եթե սեփական կյանքը փրկելու միակ միջոցը լիներ ադրբեջանցի մարդասպանին չեզոքացնելը։

Նման օրինակները կարելի է շարունակել՝ Ադանայից հասնելով մինչև Բաքու և Վանից մինչև Սումգայիթ ու Մարաղա։ Սակայն ասելիքս այլ է, հարգելի ընթերցողներ։ Վերոնշյալ հարցերի պատասխանները թողնելով ձեր հայեցողությանը՝ կցանկանայի անցնել խնդրո առարկա հարցի քննարկմանը, որը վերջին օրերին լայն քննարկման նյութ է դարձել նաև սոց. ցանցերում և լրատվամիջոցներում։ Խոսքը Միսակ Լազարյանի մասին է, ով 2011 թվականին գտնվել է հայերին պատկանող ռուսաստանյան այն ռեստորանում, որտեղ միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Միջադեպի ժամանակ մի խումբ զինված ադրբեջանցիներ ներխուժել են ռեստորան, հայերը խլել են նրանց ձեռքից զենքերը և սպանել ադրբեջանցիներից մեկին։

Միսակ Լազարյանի և հայերից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, իսկ ահա Լազարյանը գտնվում է Հայաստանում։ Վերջինիս փաստաբանի համոզմամբ՝ ՀՀ դատախազությունը ցանկանում է Միսակ Լազարյանին ամեն գնով կալանքի տակ պահել՝ հետագայում Ռուսաստանին արտահանձնելու նպատակով։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է այս նպատակադրությունը՝ նշելով, որ դատախազությունը Լազարյանին հանձնելու որոշում չի կայացրել։ Այսուհանդերձ, սույն թվականի հունվարի 17_ին Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարանի կողմից Միսակ Լազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և ներկայումս, համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանի իրավասու մարմինները, հանձնման միջնորդության հետ միասին, պետք է քննության առնեն նաև հանձնումը բացառող հանգամանքներն ու միջնորդությունները։ Այսպես ահա, քանի դեռ ՀՀ դատախազությունը չի քննել Մ. Լազարյանի հնարավոր արտահանձնման գործը, կցանկանայի հիշեցնել մեր պատկան մարմիններին և, ընդհանրապես, Հայաստանի իշխանություններին, որ խնդրո առարկա միջադեպի հիմքում ընկած է ինքնապաշտպանությունը, որը բացառելու դեպքում, ամենայն հավանականությամբ, այսօր կունենայինք մեր հայրենակիցներից առնվազն մեկի հնարավոր սպանության դեպք։ Այս դեպքում, եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի՜ն կլիներ սաֆարովներ հերոսացնող մեր հարևանների ռեակցիան։

Գրեթե կասկածից վեր է, որ այնտեղ անմիջապես գործի պիտի դրվեր ալիևյան կլանի խավիարային քաղաքականությունը՝ իրենց համերկրացիներին գնելու և Սաֆարովի բախտին արժանացնելու մոլուցքը։ Մյուս կողմից էլ, դեպքերի ներկայիս զարգացումների պայմաններում, չպետք է բացառել նաև Ադրբեջանի հետաքրքրվածությունը՝ խառնվելու Ռուսաստանի ներքին քաղաքական կամ, տվյալ դեպքում, դատաիրավական գործերին։ Իսկ այս դեպքում ահա, Հայաստանի ձեռքերը շատ կարճ կլինեն՝ մեր հայրենակցին պաշտպանելու համար։ Եթե ռուսական քաղաքացիություն ունեցող մեր հայրենակցի պատիժը Հայաստանում կրելն անհնար է, համաձայն Ռուսաստանի օրենսդրության, ուրեմն Հայաստանը պետք է քաղաքական ապաստան տրամադրի Լազարյանին, այլապես արտահանձնման դեպքում, նրա կյանքին վտանգ կարող է սպառնալ՝ ազգամիջյան հենքով։

Ինքնապաշտպանության հետևանքով տեղի ունեցած սպանությունը մարդասպանություն չէ, ուստի Միսակ Լազարյանը պետք է արժանանա Հայաստանի իշխանությունների անմիջական պաշտպանությանը։ Եթե Սողոմոն Թեհլերյանը Թալեաթին 5 տարի շուտ սպաներ, գուցեև մարդկությունը չտեսներ ցեղասպանություններից ամենասարսափելին։

Արարատ Ղուկասյան

"Հայրենիք" շաբաթաթերթի խմբագիր` Վալենսիա

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին