Աշխարհի 10 լավագույն հարձակվողներն՝ ըստ Wallabies-ի
Արխիվ 16-20Wallabies համակարգը կազմել է աշխարհի լավագույն հարձակվողների տասնյակը: Համակարգը առաջնորդվել է հարձակվողների ինչպես անհատական, այնպես էլ՝ թիմային արդյունավետությամբ:
Լավագույն հարձակվողը ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն է, որ այս մրցաշրջանում անցկացրած 20 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ: Երկորդը «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին է, որ Բունդեսլիգայի 23 խաղում խփել է 25 գոլ, իսկ երրորդը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է. պորտուգալացին Ա սերիայի 22 խաղում խփել է 21 գոլ:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
- Կիլիան Մբապե – ՊՍԺ
- Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա
- Կրիշտիանու Ռոնալդու – «Յուվենտուս»
- Տիմո Վերներ – «Լեյպցիգ»
- Չիրո Իմոբիլե – «Լացիո»
- Լուիս Սուարես – «Բարսելոնա»
- Յոսիպ Իլիչիչ – «Ատալանտա»
- Դուվան Զապատա – «Ատալանտա»
- Կարիմ Բենզեմա – «Ռեալ»
- Սերխիո Ագուերո – «Մանչեսթեր Սիթի»

