«Ջոն Օ՛Շիին թթվածնային բալոն էր պետք՝ Ռոնալդուի հետ պայքարելու համար».Ֆերդինանդ
Արխիվ 16-20«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուից ստացած իր առաջին տպավորությունների մասին։
2003 թվականին մանկունիական ակումբն ու Լիսաբոնի «Սպորտինգն» ընկերական հանդիպում անցկացրին։ Այդ ժամանակ պորտուգալական ակումբի կազմում հանդես էր գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղից կարճ ժամանակ անց «Յունայթեդը» պայմանագիր կնքեց Կրիշտիանուի հետ։
«Մենք ընկերական հանդիպում էինք անցկացնում «Սպորտինգի» հետ։ Ընդմիջումից հետո Ջոն Օ՛Շիին թթվածնային բալոն էր պետք՝ շնչելու համար։
Ջոնն ուղղակի մասնատվել էր, նա նստեց, մի կերպ շունչ էր քաշում։ Մենք նրան խնդրեցինք ավելի մոտ խաղալ Ռոնալդուին, իսկ նա նույնիսկ չկարողացավ պատասխանել մեզ։
Անկեղծ ասած՝ ես, Սքոուլզն ու Բատն այնտեղ կանգնեցինք ու ասացինք․ «Այս տղան անհավանական է, մենք պետք է պայմանագիր կնքենք նրա հետ»,- Daily Mail-ը փոխանցում է Ֆերդինանդի խոսքը։

