Մեր ու տարածաշրջանի տնտեսական կանխատեսումները. Արա Գալոյան

Արխիվ 16-20

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կարծես, դուրս են գալիս համավարակի թմբիրից: Կամ համաշխարհային աշխատուժի կարանտինային ռեժիմում հայտնվելու պարագային արդեն «հանդգնում» են կանխատեսումներ հրապարակել:

Մեզ համար հարկավ ամենահետաքրքիրը մեր ու տարածաշրջանային երկրների տնտեսությունների հետ կատարվելիքի սպասումներն են: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսությունները հատ-հատ հազվադեպ են դառնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետազոտության թեմա: Մենք հետաքրքիր ենք ընդհանուր, այսպես ասած՝ «Հարավային Կովկասի տարածաշրջան»:

Այս տարվա հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր իր կանխատեսումները: Նշվում էր, որ մեր տնտեսությունն ավելի արագ վերականգնվեց 2016թ․ ճգնաժամից (պատճառը 2015-16թթ․ ռուսական տնտեսության կրճատումն էր): Ուստի, 2017 և 2019թթ․ բարձր տնտեսական աճ էր ունեցել: ԱՄՀ-ի կանխատեսումներով 2020-ին մեր աճի տեմպը 1.5 տոկոսի չափով կրճատվելու էր, բայց մնալու էր տարածաշրջանում ամենաբարձրը՝ 7.8 տոկոս:

Վրաստանի համար ավելի «լղոզված» կանխատեսում կար՝ 4.3-4.8 տոկոս: Ադրբեջանական աճի կանխատեսումն ավելի համեստ էր՝ 2,2 տոկոս (2019-ի 2.7-ի փոխարեն):

Ադրբեջանի պարագային ինչպես միշտ հղում կար վառելիքաէներգետիկ համակարգի շուկային: Հիմա արդեն Համաշխարհային բանկն է վերանայել տնտեսական աճի տարեսկզբի իր կանխատեսումները, որոնք էականորեն չէին տարբերվում ԱՄՀ-ի կանխատեսածից:

Ադրբեջանի տնտեսության 2.2 տոկոսանոց աճի կանխատեսումը փոխարինվել է 0.2 տոկոսանոց աճի հնարավորությամբ: ՀԲ մասնագետները նշում են, որ նավթի ու գազի գների դժվար կանխատեսելիությունը շատ հարցականներ է թողնում: Ադրբեջանը միացել է OPEK+ որոշումներին՝ «համաձայնելով» նավթի արդյունահանումը մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը նվազեցնել օրական մինչև 164 հազար բարել (2018թ․ հոկտեմբերին արձանագրվել էր արդյունահանման ամենամեծ քանակը՝ 718 հազար բարել օրական):

Վրաստանի տնտեսության համար աճ համարյա չի կանխատեսվում՝ 0.1 տոկոս: Տնտեսության այդօրինակ կրճատման առաջնահերթ պատճառ նշվում է զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը: Միջազգային զբոսաշրջությունը գոնե մասամբ չի կարող փոխարինվել ներքին զբոսաշրջությունով, որովհետև համավարակի պատճառով երկրի ներսում տեղաշարժի վրա արգելքներ են սահմանել:

Մեր կանխատեսումն ամենադրականն է: Նախկին 5.1 տոկոսանոց աճի փոխարեն ենթադրվում 1.7 տոկոս:

Փաստորեն ուրախալի է, որ միջազգային զբոսաշրջության մասին մեր պաշտոնական թվերը նկարած էին միայն ներքին սպառողի համար: Արտասահմանյան մասնագետների գնահատականով այդ ոլորտը անցած տարի շատ ավելի համեստ ծավալ է ունեցել մեր տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մեր տնտեսական աճի մասին մի փոքր ավելի «համեստ» է՝ 1.5 տոկոս: Այս կանխատեսման հետ ԱՄՀ-ն տարվա ընթացքում խոստանում է համավարակի հետևանքների մեղման համար Հայաստանին տրամադրել մոտ 280 մլն դոլար: Ավելացնենք, որ Համաշխարհային բանկը ևս խոստումներ է տալիս: Բայց առայժմ ընդհանուր: Առաջիկա 15 ամիսների ընթացքում այս կառույցը 160 մլրդ դոլարի ծրագիր կիրականացնի՝ նույն համավարակի վնասները հաղթահարելու նպատակով:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին