Շունչ քաշեք, սառը ջուր խմեք եւ ուշադիր լսեք. Վահան Բաբայան
Արխիվ 16-20«Ուրեմն՝ էս Զատիկ օրով նիկոլական զոմբիները մի այլ ձեւի վրա են տվել՝ է՛լ վիրավորանք,է՛լ հայհոյանք ե՛ւ իմ էջում, ե՛ւ տարբեր կայքերի: էս մարդիկ երեւի մտածում են մենք վախենում ենք իրանց գրածներից կամ իրանց վարձած թավիշներից: Շունչ քաշեք ,սառը ջուր խմեք եւ ուշադիր լսեք՝ թուրքը դուք եւ ձեր տերերն են, մի՛ շփոթեք մեզ ձեր հետ, ամերիկաներում ծվարած անհայրենիք զոմբիներ, դուք զրո նշանակություն ունեք ե՛ւ իմ, ե՛ւ իմ կողմնակիցների, ե՛ւ մեր նման մտածող մարդկանց համար: Հայաստանում ապրող որեւէ նորմալ մարդ չի կարող վիրավորել դիմացինին, եթե նա չի վիրավորում կամ հայհոյում: Դուք սրբություն չունեցող թափթփուկներ եք: Մենք խոսալու ենք, գրելու ենք եւ պայքարելու ենք մինչեւ այն օրը, երբ ձեր նման տականքները, ազգադավ սրիկաները պարտված կործանվելու են ու վերջապես իմ երկիրը շունչ է քաշելու ձեր տարածած թույնից ու թարախից, ձեր զզվելի ներկայությունից ու ատելությունից», - այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

