Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 233-ի
Արխիվ 16-20Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 56 է: Այս մասին գրում է aliq.ge-ն՝ վկայակոչելով stopcov.ge կայքը: Ապրիլի 11-ի ժամը 17:00-ի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 233 է, ևս 3 քաղաքացի կորոնավիրուսով հիվանդ վիճակում տեղափոխվել է արտերկրից: Կարանտինում 4856 մարդ է, ստացիոնարում՝ 370: Արձանագրվել է վարակից 3 մահ:

